Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ»

9 Ապրիլի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում իրականացված գյուղական բնակարանաշինության ծրագիրը, որի նպատակն էր խթանել բնակեցումը և աջակցել տեղական բնակչությանը, ըստ գյուղացիների, փաստացի չի ծառայել իր հիմնական նպատակին։ Տեղացիները ահազանգում են, որ պետական սուբսիդիաները չեն հասել հենց այն ընտանիքներին, որոնց համար նախատեսված էին, իսկ բազմաթիվ կառուցված տներ այսօր դատարկ են մնում։ Գյուղերի բնակիչները «Փաստին» հայտնել են գյուղական բնակարանաշինության ծրագրի ձախողման մասին։

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հանրային դաշտում առավել հաճախ են բարձրաձայնվում սոցիալական և տնտեսական ծրագրերի արդյունավետության հետ կապված խնդիրները։ Այս համատեքստում Տավուշից հնչող ահազանգերը նոր լույս են սփռում պետական ծրագրերի իրական ազդեցության վրա՝ հատկապես սահմանամերձ բնակավայրերում, որտեղ բնակչության պահպանումը կենսական նշանակություն ունի։ Տեղացիների փոխանցմամբ, սուբսիդավորման ծրագրի իրականացումն ուղեկցվել է անհասկանալի և ոչ թափանցիկ մեխանիզմներով։ Նրանց խոսքով, աջակցությունը բաշխվել է ընտրողական սկզբունքներով՝ հաճախ շրջանցելով առաջնային շահառուներին։ Արդյունքում՝ այն ընտանիքները, որոնք իրականում ունեն բնակարանային խնդիր և ապրում են սահմանամերձ գյուղերում, չեն ստացել անհրաժեշտ աջակցությունը։

Ստեղծված իրավիճակը հանգեցրել է պարադոքսի. պետական միջոցներով կառուցված կամ ձեռք բերված բազմաթիվ տներ այսօր մնում են դատարկ։ Այն տարածքներում, որտեղ յուրաքանչյուր բնակիչ ունի ռազմավարական նշանակություն, ծրագիրը ոչ միայն չի նպաստել բնակեցման աճին, այլև փաստացի չի լուծել իր առջև դրված խնդիրները։

Տեղացիների գնահատմամբ, այս դեպքը հերթական անգամ ցույց է տալիս պետական համակարգի գործելաոճը, երբ նույնիսկ զարգացմանն ուղղված ծրագրերը զերծ չեն մնում շահերի բախումից և հաճախ ծառայեցնում են նեղ խմբային նպատակների։ Նրանց համոզմամբ, նման մոտեցումը ոչ միայն չի նպաստում գյուղերի զարգացմանը, այլև խորացնում է առկա խնդիրները՝ ավելացնելով անվստահությունը պետական ծրագրերի նկատմամբ։ Այս պատմությունը ևս մեկ անգամ առաջ է բերում կարևոր հարցադրում. որքանո՞վ են պետական ծրագրերը իրականում ծառայում հանրային շահին, և որքանո՞վ են դրանք վերահսկվում արդյունավետ ու արդար բաշխման տեսանկյունից։ Տավուշում դատարկ մնացած տները, ըստ էության, դարձել են այդ հարցի ամենախոսուն պատասխաններից մեկը։

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նախագահության երրորդ ժամկետի

Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նախագահության երրորդ ժամկետի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իրավունք ունի երրորդ ժամկետով առաջադրվելու, քանի որ 2020 թվականի իր պարտված ընտրությունները կեղծված էին։ «Ես կարծում եմ, որ իրավունք ունեմ կրկին առաջադրվելու, քանի որ ընտրությունները կեղծված էին։ Նրանք կեղծեցին ընտրությունները»,...

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հոկտեմբերի  24-ի ցերեկը, 25-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:...

«Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև

«Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև

Ռուսաստանում Հանթեր Բայդենի գործի վերաբերյալ ենթադրյալ կեղծ տեղեկությունների մասին ապատեղեկատվության մեղադրանքները շրջվել են Արևմուտքի դեմ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս կարծիքն է հայտնել Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական...

Հրդեհվել է Հիտլերի նախկին նստավայրը՝ «Արծվի բույնը»

Հրդեհվել է Հիտլերի նախկին նստավայրը՝ «Արծվի բույնը»

Գերմանիայի Բավարիա նահանգում գտնվող Ադոլֆ Հիտլերի նախկին Ալպյան հանգստավայրում՝ «Արծվի բույնում», հրդեհ է բռնկվել: Ռիա նովոստիի հաղորդմամբ հայտնել է Bild-ը։ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալի և հետաքննում է, թե արդյոք նա կապ ունի հրդեհի հետ: Ուրբաթ օրը՝ տեղական...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր...