Ովքեր իրենց ձայնը կտան օրվա իշխանությանը, նրանք իրենց ուղիղ մասնակցությամբ մի նոր անեծք կբերեն մեր ազգի գլխին. Տեր Զարեհ

6 Ապրիլի, 2026

Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը հայտարարել է՝ նրանք, ովքեր իրենց ձայնը կտան օրվա իշխանությանը, նրանք իրենց ուղիղ մասնակցությամբ մի նոր անեծք կբերեն մեր ազգի գլխին։

Տեր Հայրն անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Ամենայն Հայոց Հայրապետի մասին հայտարարությանն ու նշել.

«Այսօր համացանցում հետևյալ վերտառությամբ մի նյութի հանդիպեցի, որն ուղղակի լկտի անամոթություն է և ուղիղ ոտնձգություն մեր ինքնության դեմ, այլևս անթաքույց կերպով իրենց քաղաքական և նախընտրական ծրագրում եկեղեցահալած դիվահաճո արշավին ավելի պաշտոնական տեսք են տալիս։

Պատասխանատու հայտարարում եմ, որ նրանք, ովքեր իրենց ձայնը կտան օրվա իշխանությանը, նրանք իրենց ուղիղ մասնակցությամբ մի նոր անեծք կբերեն մեր ազգի գլխին»։

Նմանատիպ նյութեր

Ում թեկնածությունն է քննարկվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնացի պաշտոնում․ «Ժողովուրդ»

Ում թեկնածությունն է քննարկվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնացի պաշտոնում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական կուլիսներում քննարկվում է, թե ով պետք է փոխարինի Ռուբեն Ռուբինյանին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացի պաշտոնում։ «Ժողովուրդ» օրաթերթի...

Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»

Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում Ռուսաստանի Դաշնությունը տասնամյակներ շարունակ պահպանել է առանցքային դիրքը՝ հանդես գալով որպես երկրի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկը. ՌԴ-ն մշտապես եղել է առաջինը հայկական արտադրանքի արտահանման...

Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է ընտրություններին. «Ժողովուրդ»

Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է ընտրություններին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, որը 2023 թվականին պարտություն կրեց իր ծննդավայր Ալավերդու քաղաքապետի ընտրություններում, այնուհետև վերադարձավ Ազգային ժողով՝ զբաղեցնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը, իսկ ավելի...

Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»

Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, մի շարք նախարարություններում և պետական կառավարման այլ մարմիններում վերջին շրջանում բավական մեծ թվով մարդիկ են կա՛մ արդեն ազատվել աշխատանքից, կա՛մ պատրաստվում դիմում գրել։ Բանն այն է, որ մարդկանց համբերության...

Թեհրանը միշտ վերահսկել է Հորմուզի նեղուցը, կշարունակի կառավարել այն նաև ապագայում․ Արաղչի

Թեհրանը միշտ վերահսկել է Հորմուզի նեղուցը, կշարունակի կառավարել այն նաև ապագայում․ Արաղչի

Թեհրանը միշտ վերահսկել է Հորմուզի նեղուցը, կշարունակի կառավարել այն նաև ապագայում։ Այս մասին X-ի իր էջում հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին։ «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը և կմնա այդպիսին ընդմիշտ», - գրել է նա։ Արաղչին նաև մեկնաբանել է ԱՄՆ...