Մարգարա-Վանաձոր հատվածում բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107». կա զոհ

5 Ապրիլի, 2026

Այսօր՝ ապրիլի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 59 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Ո․-ի վարած «Kia Forte» մակնիշի և 21-ամյա Հայկ Օ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությա Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս բերելու համար ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը։

Դեպքիւ վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատարի տեղակալ Վահե Իսրայելյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի, Ապարանի քննչական բա-նի պետ Ալեքսեյ Կարապետյանցի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ վիրավորներից 21-ամյա Հայկ Օ․-ն գիտակցության չգալով՝ մահացել է։  Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։

Նմանատիպ նյութեր

3-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել

3-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի...

Ինչպե՞ս փորձել խանգարել Ադրբեջանի պատվերների կատարմանը և չկալանավորվել․ «Կարճ ասած»

5-րդ օրն է, ինչ ապօրինի, պատվիրված կալանքի տակ է Արցախի Հանրապետության առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մեղադրանքը․․․ Իսկ իմաստ կա՞ նշելու, թե ինչ հիմքով․․․ Վստահ եմ՝ որևէ բանական մարդ չկա, ով հավատում է, թե...

Միրզոյանը Բիշքեկում կարճատև զրույց է ունեցել Բայրամովի հետ

Միրզոյանը Բիշքեկում կարճատև զրույց է ունեցել Բայրամովի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բիշքեկում կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: ՀՀ ԱԳ նախարարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է նաև...

Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ Բաքվում պահվող 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ

Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ Բաքվում պահվող 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ

«2026 թ․ օգոստոսի 21-ին իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել խմբային գանգատ՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ։ Գանգատը...

«Ի դեպ»․ Ինչո՞ւ է անհետացել Հայաստանի դրոշը 

Ի դեպ, Ալիևն ու Փաշինյանը պատվիրակություններով հանդիպել են, սակայն՝ առանց պետական դրոշների։ Այսօր Բիշքեկում Նիկոլ Փաշինյանը մի շարք երկրների ղեկավարների հետ է հանդիպում ունեցել, սակայն միայն Ալիևի հետ հանդիպմանը Հայաստանի դրոշը ներկայացված չի եղել։ Ի՞նչ է սա՝ պարզապես...