«էսօր երբ մտնեք եկեղեցի՝ աղոթքի, հիշե՛ք Դավիթին»․ Նիկողոս Հովհաննիսյան

4 Ապրիլի, 2026

Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկվանից՝ ասեմ ապշած եմ, կնշանակի չասել ոչինչ։ Դավիթի մասին տեսանյութ էի արել ու տակի քոմմենթներն էի կարդում, «Ինստագրամ»-ում «Ֆեյսբուք»-ում ու լրատվականներում։ Էս ով եք դուք, ինչից եք սարքած դուք, դուք չեք ծնվել, դուք առաջացել եք, մաքսիմում՝ ծլել եք։ Էս որտեղից ձեր մեջ էս չարությունը։

Տարիքով ու երիտասարդ կանայք, էս ինչ աղբակույտ է ձևավորվել։ «Տղամարդկանց» մասին էլ չասեմ, դա ժեխի մի այլ տեսակա, հետո էլ թողնես «լավ տղա խաղան», թե բա «լավ են արել»։ Դուք մայր ե՞ք, դուք կին ե՞ք, դուք ո՞նց եք ձևավորվել էս հասարակության մեջ, ո՞նց եմ ես՝ ձեզ հետ, նույն օդը շնչում, վերջապես՝ դուք քրիստոնյա ե՞ք։ Ախր Զատիկ է մոտենում, սուրբ Հարության տոն, քրիստոնեական ամենամեծ տոներից մեկը։ Վստահ եմ՝ դուք էսօր «կսրբեք» խանութներից ձուն, ձուկն ու բրինձը, կտանեք տուն, կկերակրեք ձեր երեխաներին, ու երբ տեսնեք, թե ձեր երեխան պատառը ոնց է տանում բերանը, անպայման ձեր աչքի ու մտքի առաջ թող գա Դավիթը, ու հիշեք ձեր գրած քոմենթները։ Երբ էսօր մտնեք եկեղեցի աղոթքի՝ հիշե՛ք պատարագամատույցով կանգնած Դավիթին, հետո հիվանդանոցի մուտքի մոտ ձեր տեսած Դավիթին, ու ձեր երեխային, եղբորը կամ ամուսնուն, անպայման նայեք ձեր ներսը, հիշեք ձեր քոմենթները, պատկերացրեք իրենց՝ Դավիթի փոխարեն։ Դուք էլ եթե չպատկերացնեք, Աստված կբերի ձեր աչքի առաջ։

Տատը՝ թոռանը գրկած, Քրիստոսի պատկերի տակ նկարված, գրում է. «Լավ են արել, թող սատկի», ով ես դու՝ այ Չմարդ, չկին, չդաստիարակված չուլ, բա որ թոռդ պատասխան տա, ու կտա՝ չկասկածես։ Ինչով դատեք, դրանով էլ կդատվեք։ Հիշե՛ք, բումերանգը, եթե դեռ չկա, ուրեմն ճանապարհին է՝ թե՛ լավի բանի, թե՛ վատ։
Ուրախ Զատիկ»։

Նմանատիպ նյութեր

Իրանը կոչ է արել օտարերկրյա ուժերին լքել տարածաշրջանը

Իրանը կոչ է արել օտարերկրյա ուժերին լքել տարածաշրջանը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին օտարերկրյա ուժերին նախազգուշացրել է ցանկացած սխալի կամ սխալ հաշվարկի «աննախադեպ հետևանքների» մասին։ «Իրանը հետևում է յուրաքանչյուր քայլին» և զգուշացնում է, որ...

Հայաստանում Մարդու իրավունքների ծանր իրավիճակի շուրջ իմ քաղաքական գնահատականները չեն փոխվել․ Լիլիթ Գալստյան

Հայաստանում Մարդու իրավունքների ծանր իրավիճակի շուրջ իմ քաղաքական գնահատականները չեն փոխվել․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանի գառումը․ «Սիրելի հայրենակիցներ!!!!! Այսօր ընտրվել եմ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և...

ԿԸՀ–ն հաստատել է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը

ԿԸՀ–ն հաստատել է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը

2026 թվականի հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով  ընտրություններ են տեղի ունենալու Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզի Արթիկ, Ախուրյան, Սյունիքի...

ՊՆ-ն անդրադարձել է Ճամբարակի ողբերգական վթարին

ՊՆ-ն անդրադարձել է Ճամբարակի ողբերգական վթարին

ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ քննչական կոմիտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է․ Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում, չնայած որ դեպքի...

Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ

Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ նոր պատերազմի դեպքում Թեհրանը կկիրառի ավելի կործանարար զենք, քան նախորդ հակամարտության ընթացքում, հաղորդում է Mehr-ը։ ԻՀՊԿ-ի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մոհսեն Մոհեբբիի խոսքով՝...