Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ»

4 Ապրիլի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Այն, ինչ կատարվում է այս օրերին 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի հետ, ավելին է, քան պարզապես կանխամտածված դաժանությունը և խոշտանգումը: Հիշեցնենք, խոսքը այն երիտասարդի մասին է, որին հրմշտել ու դեմքին հարվածել են անցած կիրակի Սուրբ Աննա եկեղեցի ներխուժած Փաշինյանին ուղեկցող նրա թիկնապահները: Տարածվում է, թե Դավիթ Մինասյանն էլ, իբր, փորձել է հարվածել Փաշինյանին: Հատկանշական է, որ փաշինյանական քարոզիչներն իրենց կուռքի հրահրած հրմշտուքի պայմաններում կատարվածը ներկայացնում են համարյա գրեթե որպես մահափորձ:

Եվ ահա, արդեն երկու-երեք օր է, ինչ կանոնավոր բժշկական հսկողության կարիք ունեցող 18-ամյա տղային փաշինյանական ռեժիմի կամակատար դատաիրավական համակարգի տարբեր օղակները ուղղակիորեն տանջում և խոշտանգում են՝ տալով կալանքի որոշում, ապա այս բանտից այն մի բանտը տեղափոխելով՝ գործնականում զրկելով ժամանակին նորմալ բուժօգնություն ստանալու հնարավորությունից: Իսկ երեկ ընդհանրապես այնքան էր վատացել երիտասարդի վիճակը, որ շտապ տեղափոխվել էր հիվանդանոց:

Լավ, ի՞նչ է կատարվում: Այն, որ քպական ու փաշինյանական ռեժիմը խիղճ ասվածից ու մարդկայնությունից զուրկ է, դա պարզորոշ տեսանելի է նաև նկարագրվող իրադարձություններից: Բայց միայն դա չէ: Տեղի ունեցողն առաջին հերթին թողնում է այնպիսի տպավորություն, որ սա Փաշինյանի անձնական վրեժխնդրության, քինախնդրության դրսևորում է: Ու ոչ միայն Դավիթ Մինասյանի հանդեպ: Սա քինախնդրություն է մի սերնդի նկատմամբ, որը չի ընդունում սուտն ու պարտվողականությունը: Չի համակերպվում մանկուրտ դառնալու և թրքանալու, կրոնափոխ լինելու իշխանական պարտադրանքին:

Երկրորդը. տեղի ունեցողը ցույց է տալիս, թե փաշինյանական իշխանությունն ու իր կամակատարները որքան են սարսափում նույնիսկ դպրոցականից:

երրորդը. էլ ավելի մեծ զզվանք ու նողկանք են հարուցում այն արարածները, որ «սրտիկի» նշաններով էջերով սոցցանցերում հարձակվել են երիտասարդի վրա: Անմակարդակ, զզվելի, տմարդի ու անսահմանորեն ողորմելի:

Չորրորդն արդեն իրավաբարոյական խնդիրն է, այն է՝ Փաշինյանի գլխավորած հակաժողովրդավարական, ավտոկրատիկ ռեժիմը վերստին կիրառում է «խոշտանգում՝ կալանքով» տանջանքը: Մի բան, որ անցած 8 տարում կիրառել են բազմիցս, տարբեր գործիչների, քաղաքացիների դեմ:

Բայց նաև ակնհայտ է, որ Արցախը, Հայաստանը, Արարատը, Հայ եկեղեցին ատող այս հակաժողովրդավարական ռեժիմը չի կարողանալու կոտրել հայ Դավիթներին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» ․  թերթի՝ 04․ 04․ 26

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...