Սարդարապատի դպրոցի տնօրենին աշխատանքից ազատել են «Փառքի անկյունից» Արցախի դրոշը չհանելու համար

3 Ապրիլի, 2026

Արմավիրի մարզպետ Վ. Խաչատրյանի որոշմամբ, Կարինե Սմբատյանն ազատվել է Սարդարապատ գյուղի դպրոցի տնօրենի պաշտոնից։ Ինչպես ներկայացրել է արդեն նախկին տնօրենը, պատճառը դպրոցի փառքի անկյունում տեղադրված Արցախի դրոշը հեռացնելու հրահանգը չկատարելն է։

«Այսքան ջանքից ու նվիրումից հետո ինձ աշխատանքից ազատելու հիմքերը՝ «ՎՍՏԱՀՈւԹՅԱՆ ԿՈՐՈւՍՏ» ձևակերպմամբ, ես համարում եմ անհիմն և կամայական։ Դա վիրավորական է ոչ միայն իմ, այլև մեր ամբողջ կոլեկտիվի տարիների վաստակի համար, որը մենք ներդրել ենք՝ անգամ շենքային ծանր պայմաններում։ Ուզում եմ, որ իմանաք՝  ես պայքարելու եմ իմ բարի համբավի և արդարության համար»,-նշել է նա։

Անդրադառնալով իր հեռացման պատճառներին՝ նա մանրամասնել է.

«Պաշտոնը ժամանակավոր է, հայրենիքը՝ հավերժ

Այսօր ես այլևս չեմ զբաղեցնում դպրոցի տնօրենի պաշտոնը, բայց ես երբեք չեմ դադարի լինել հայ մանկավարժ և հայ սպա՝ իմ հոգու ներսում։

Իմ հեռացումը կամ պաշտոնից զրկվելը փոքրագույն գինն է այն ամենի դիմաց, ինչին ես հավատում եմ և ինչին ծառայում եմ։

Ես չեմ կարող լռել, երբ հարվածի տակ են դրվում մեր սաների հոգևոր ու հայրենասիրական արժեքները:

Այն դրոշը, որն այսօր դարձել է քննարկման առարկա, պարզապես խորհրդանիշ չէ. այն մեր աշակերտների համար կենդանի հիշողություն է, սրբություն և պատգամ՝ գրված մերօրյա հերոսների ձեռքով:

Ես հպարտ եմ իմ աշակերտներով։ Նրանք ապացուցեցին, որ մեր տարիների աշխատանքը իզուր չի անցել։ Երբ երեխաները բարձրաձայնում են Արցախի դրոշը՝ մեր սուրբ մասունքը պաշտպանելու մասին, նշանակում է՝ մենք կրթել ենք Արժանապատիվ Սերունդ: Իմ պատասխանը նրանց, ովքեր փորձում են հրահանգներով «մաքրել» մեր հիշողությունը, մեկն է.

Պարոն մարզպետ. Դուք կարող եք հեռացնել ինձ պաշտոնից, բայց չեք կարող հեռացնել հայրենասիրությունը իմ սրտից։ Դուք կարող եք հրամայել հանել դրոշը,բայց չեք կարող ջնջել մեր հերոսների ստորագրությունները մեր հոգիներից։

Ես միացել եմ «Ուժեղ Հայաստան» թիմին, որովհետև տեսնում եմ, որ այսօր մեր երկրին օդ ու ջրի պես պետք է պայքար՝ հանուն արժեքների, հանուն սրբությունների և հանուն մեր երեխաների ապագայի։ Ես շարունակելու եմ իմ պայքարը արդեն որպես ազատ քաղաքացի՝ սատարելով յուրաքանչյուրին, ով չի վախենում տեր կանգնել մեր ինքնությանը»։

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․ Ինչո՞ւ է անհետացել Հայաստանի դրոշը 

Ի դեպ, Ալիևն ու Փաշինյանը պատվիրակություններով հանդիպել են, սակայն՝ առանց պետական դրոշների։ Այսօր Բիշքեկում Նիկոլ Փաշինյանը մի շարք երկրների ղեկավարների հետ է հանդիպում ունեցել, սակայն միայն Ալիևի հետ հանդիպմանը Հայաստանի դրոշը ներկայացված չի եղել։ Ի՞նչ է սա՝ պարզապես...

Վանաձորում 3-րդ հարկից ընկած 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել

Վանաձորում 3-րդ հարկից ընկած 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել

Երեկ՝ օգոստոսի 30-ին, Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխված 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել, ով 1 օր առաջ՝ օգոստոսի 29-ին, Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասում գտնվող իրենց շենքի 3-րդ հարկի պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար վայր էր ընկել։...

Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ ուժերի վրա իրանական հարձակմանը. Թրամփ

Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ ուժերի վրա իրանական հարձակմանը. Թրամփ

Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ ուժերի վրա իրանական հարձակմանը: Այս մասին Fox News-ին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ ուժերի վրա իրանական հարձակմանը։ Մենք ուժեղ հարված ենք հասցնելու նրանց։ Լինելու է պատասխան»,-...

Բարեկեցության բաստիոնի պերճանքն ու թշվառությունը. Իրինա Յոլյան

Բարեկեցության բաստիոնի պերճանքն ու թշվառությունը. Իրինա Յոլյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բարեկեցության բաստիոնի պերճանքն ու թշվառությունը։ Ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդիկ մաքառում են անգամ մի հյուղակի համար։ Ժողովրդի առաջ խոնարհվելու մասին ճառեր ասելու փոխարեն՝...

Գառնիկ Դանիելյանը համալրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմը

Գառնիկ Դանիելյանը համալրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմը

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը համալրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմը: Վերջինս ՀՅԴ ՀԳՄ կազմը համալրել է ՀՅԴ կանոնադրությամբ սահմանված կարգով` ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության...