«18 տարեկան «երեխան» Վերջին զանգը կնշի Արմավիր ՔԿՀ-ում» . ՔՊ-ականը հրճվանքի մեջ է

1 Ապրիլի, 2026

18 տարեկան «երեխան» Վերջին զանգը կնշի Արմավիր ՔԿՀ-ում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը:

«Вот какая доля хулиганчика»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցում  մարտի 29-ին Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ երիտասարդին քաշելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։ Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։ Ձերբակալվածները եղել են Դավիթ ու Միքայել Մինասյանները, ովքեր սովորում են դպրոցում, ու հանրային գործիչ  Գևորգ Գևորգյանը։

ՔԿ-ն նրանց եղադրանք ներկայացրեց, Միքայել Մինասյանին՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը), Գևորգ Գևորգյանին՝  46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և գրավը։

Երկվորյալ եղբայրներից մեկին, սակայն, կալանավորելու հարց է բարձրացվել։ Դավիթ Մինասյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։

Նրան այսօր կալանավորել են 2 ամսով:

Նմանատիպ նյութեր

Մհեր Ղարիբյանը հաղթանակ է գրանցել պատմական Կարսում

Մհեր Ղարիբյանը հաղթանակ է գրանցել պատմական Կարսում

Կարսում անցկացված խառը մենամարտերի (MMA) միջազգային առաջնությունում Հայաստանը ներկայացնող MY FIGHT ակումբի սան 54/55 քաշային կարգը ներկայացնող 16 ամյա Մհեր Ղարիբյանը փայլուն ելույթ է ունեցել՝ զբաղեցնելով առաջին տեղը։ Մհերը մրցաշարին մեկնել է «Տաշիր» բարեգործական...

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում․ 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել  

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում․ 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել  

Օգոստոսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 08։40-ի սահմաններում շտապօգնության...

Եվրոպական կրքեր․ մենք ու Իսլանդիան․ Արթուր Խաչատրյան

Եվրոպական կրքեր․ մենք ու Իսլանդիան․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը գրում է. «Երեկ Իսլանդիայում հանրաքվեի օր էր։ Իսլանդացիները պետք է որոշեին արդյոք համաձա՞յն են, որ երկիրը վերսկսի «եվրաինտեգրման» գործընթացը, թե՞ շարունակի զով ապրել այս գլոբալ տաքացող աշխարհում:...

Նոր մանրասներ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից. կարևորվել են սահմանազատման հարցերը

Նոր մանրասներ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից. կարևորվել են սահմանազատման հարցերը

Նոր մանրասներ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից. հայտնում են Կառավարության մամլո ծառայությունից: Ընդգծվել են 2025 թվականի օգոստոսի 8-ին համատեղ հռչակագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների...

Շենգավիթի բնակիչները քարերով հարվածում են տնակները քանդելու եկած մեքենաներին

Շենգավիթի բնակիչները քարերով հարվածում են տնակները քանդելու եկած մեքենաներին

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. թաղապետարանի աշխատակիցները՝ ոստիկանական մեծ ուժերի ուղեկցությամբ փորձում են բնակելի 6 տնակ քանդել։ Այստեղ են բերվել տրակտորներ։ NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ հենց տրակտորն սկսեց աշխատել,...