Դավիթ Մինասյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի դատարանի Կենտրոն նստավայրում. փաստաբան

31 Մարտի, 2026

Դավիթ Մինասյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի դատարանի Կենտրոն նստավայրում, ժամը 19:00, դատավոր Մարտիրոս Մնացականյանի նախագահությամբ:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին միջադեպ է տեղի ունեցել Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում, որտեղ Ծաղկազարդի պատարագի էր մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ։

Մոտ 20 րոպե պատարագին մասնակցելուց հետո եկեղեցուց դուրս գալիս մի երիտասարդ փորձել էր մոտենալ, սակայն Փաշինյանի թիկնապահները թույլ չէին տվել ու քաշքշել էին նրան հենց եկեղեցու ներսում։.

«Ըտենց չնայես ինձ»,– ասել էր քաղաքացին, ինչից հետո երկվորյակ եղբայրներին բերման էին ենթարկել:

Նմանատիպ նյութեր

Դատական նիստը հետաձգվեց․ Դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց

  «Դատավորն ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննել։ Նա եղել է նաև փաստաբան, իր արտոնագիրը ես եմ հանձնել։ Իմ անձնական կարծիքով՝ դա բացարկի հիմք չէր։ Բայց դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, ինքնաբացարկ...

Այս իշխանությունը ինչ-որ, գիտեք, ոնց որ սերիական մանյակ լինի․ Արման Աբովյան 

  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Գագիկ Ծառուկյանը, որը այսօր գտնվում է բանտում՝ այս իշխանության քաղաքական հետապնդումների հետևանքով, այնուամենայնիվ, առաջնայինը միշտ համարել ենք երկու բան, և դուք բոլորդ գիտեք։ Այս մասին այսօր՝...

Խստորեն դատապարտում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ նախաձեռնված ստոր հետապնդումները․ Լևոն Քոչարյան

  «Շատ խոսվեց քարտեզի հետ կապված, և այսպես հարցադրումներով, այսպես պատրանք ստեղծելով կամ մարդկանց նորից այսպես մոլորեցնելու ինչ-որ փորձեր են կատարվում, իբր թե ընդդիմությունը չի ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային...

Եկեղեցին այն միակ կառույցն է, որի վրա ՔՊ-ի ձեռքերը դեռ չեն հասել․ Սևակ Խաչատրյան

Զարմանալ այսօր պետք չէ, որքան էլ սա ազգային խայտառակություն է, յուրաքանչյուր հայ քրիստոնյայի խայտառակությունն է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, Վաղարշապատի դատարանի բակում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը։...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ազգային խայտառակություն․ Կաթողիկոսին դատում են

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ) տեղի է ունենում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն...