Չհրկիզվող պահարանից գողացել են մոտ 10 մլն դրամ և 1 արծաթե ոսկեջրած բաժակ

29 Մարտի, 2026

Մարտի 9-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչություն է դիմել Երևանի բնակիչ 64-ամյա Կամո Հ․-ն և հայտնել, որ իր աշխատասենյակից գողություն է կատարվել։

«Երևանի քրեական ոստիկաններին Կամո Հ․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 02։45-ի սահմաններում անհայտ անձը մուտք է գործել Այվազովսկու փողոցի 4/2 հասցեում գործող «Մետեքսիմ» ՍՊԸ-ի (մետաղի բազա) 3-րդ տեղամասի իր աշխատասենյակ և այնտեղ գտնվող չհրկիզվող պահարանը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելու միջոցով գողացել մոտ 10 մլն դրամ և 1 արծաթե՝ ոսկեջրած բաժակ՝ պատճառելով գույքային վնաս։

Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»,-հայտնում է shamshyan.com-ը։

Նմանատիպ նյութեր

Թրամփը ներկայացել է որպես հսկա, որն իր ուսերին պահում է Երկիր մոլորակը

Թրամփը ներկայացել է որպես հսկա, որն իր ուսերին պահում է Երկիր մոլորակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացել է որպես հսկա, որն իր ուսերին պահում է Երկիր մոլորակը։ Արհեստական բանականության միջոցով ստեղծված համապատասխան պատկերը նա հրապարակել է Truth Social-ում։ Պատկերում ամերիկացի առաջնորդը կքել է մոլորակի ծանրության տակ։ Թրամփի ուսի վրայով...

Գաղափարի ու անձի բախումը տեղի է ունենալու մոտակա ժամանակները. Նարեկ Կարապետյան

Գաղափարի ու անձի բախումը տեղի է ունենալու մոտակա ժամանակները. Նարեկ Կարապետյան

Գաղափարի ու անձի բախումը տեղի է ունենալու մոտակա ժամանակները, երբ որ իրենք բերեն իրենց հովանավորի կողմից առաջ քաշած նոր սահմանադրության տեքստը։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։ «Գաղափարի ու անձի բախումը տեղի է ունենալու մոտակա...

Իսրայելը չի պատրաստվում հեռանալ Լիբանանից

Իսրայելը չի պատրաստվում հեռանալ Լիբանանից

Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է երկարատև մնալ Հարավային Լիբանանի անվտանգության գոտում՝ մինչև լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ամբողջական զինաթափումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Վարչապետը և...

Սահմանադրական դատարանը ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակի վաղը

Սահմանադրական դատարանը ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակի վաղը

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով Սահմանադրական դատարանում հրավիրված նիստն ընդմիջվեց, այն կշարունակվի վաղը՝ ժամը 14։00-ից։ Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարան է դիմել 7 քաղաքական ուժ՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները,...

Թրամփը «Մեծ յոթնյակի» առաջնորդներին հայտնել է, որ կարող է հրաժարվել Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածություններից․ Axios

Թրամփը «Մեծ յոթնյակի» առաջնորդներին հայտնել է, որ կարող է հրաժարվել Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածություններից․ Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում ընթացող «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովում օտարերկրյա առաջնորդներին հասկացրել է, որ կարող է հրաժարվել այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք էր բերել Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Անքորիջում (Ալյասկա նահանգ)...