Ահազանգ. ջավախահայ ուսանող երիտասարդը կանգնած է ապօրինի դատապարտման վտանգի առաջ․ Երկիր

28 Մարտի, 2026

Դեռ արդիական է՝ տերովին տերն է տարել, անտերին՝ գելը, իրավիճակը։

Թիվ ԵԴ1/0837/01/24 քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը ողջ դատավարության ընթացքում պաշտպանության կողմին զրկեց պաշտպանվելու հավասար հնարավորությունից։ Դատարանի կողմից մերժվեցին պաշտպանության կողմի գրեթե բոլոր  միջնորդությունները։ Քրեական գործով չի ապահովվել վարույթի  արդարացիությունը, պաշտպանության կողմի համար չեն չստեղծվել անհրաժեշտ պայմաններ պաշտպանության կողմի մատնանշած ապացույցները  ձեռք բերելու, ներկայացնելու և համակողմանի հետազոտելու համար, ինչը  հիմք  է տալիս հանգելու հետևության, առ  այն, որ խախտվել են մեղադրյալի պաշտպանության իրավունքը և վերջինս կանգնած է ապօրինի դատապարտման վտանգի  առաջ։ Այս  մասին գրում է Yerkir.am-ը։

Կարծում եմ, որ այդ խնդիրը կարող է պայմանավորված լինել նրանով, որ տուժողը սովորական անձ չէ։ Տուժողի  արարքին  նախաքննության մարմինը մինչ օրս գնահատական չի տվել։ Քրեական գործով առկա է թիվ 0126  դատաբժշկական փորձագետի  եզակացությունը, որով  հաստատվում է, որ  սուր  կտրող-ծակող գործիքով մեղադրյալին պատճառվել է մարմնական վնասվածք, սակայն այդ եզրակացությունը մեղադրանքի կողմը գնահատականի չի արժանացրել։

Պաշտպանության կողմի վարկածը, ի պաշտպանություն մեղադրյալի բերված փաստարկները վարույթն իրականացնող մարմնի կողմից քննարկման առարկա չի դարձվել, դատախազի կողմից չեն հերքվել ի պաշտպանություն բերված փաստարկները, մինչդեռ դրա ուղիղ պարտականությունը կրում է դատախազը։

Նշված քրեական վարույթով ոչ իրավաչափ, ապօրինի գործընթացի մասին է վկայում նաև այն, որ՝

Մեղադրյալներին և պաշտպանին օրենքով սահմանված ժամկետում քննիչի կողմից չի տրամադրվել փորձաքննություն նշանակելու մասին որոշումը, մինչև փորձաքննություն կատարելը չեն ներկայացվել ծանոթացման  փորձաքննություն նշանակելու մասին քննիչի որոշումը,  չեն տրամադրվել օրենքով սահմանված իրավունքների պարզաբանում։ Արդյունքում պաշտպանության կողմը զրկվել է փորձաքննություն նշանակելու մասին քննիչի որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում բացարկ հայտնելու փորձագետին, միջնորդելու, որ իր մատնանշած անձը նշանակվի փորձագետ, միջնորդելու, որ փորձագետին առաջադրվեն լրացուցիչ հարցեր։

Պաշտպանության կողմը զրկվել է նաև փորձաքննության կատարմանը ներկա լինելու հնրավորությունից, պարզաբանումներ տալու փորձագետին։ Փորձագետի եզրակացությունը քննիչին հանձնելուց հետո երեք օրվա ընթացքում պաշտպանության կողմը չի ստացել դրա պատճենը։ Արդյունքում  պաշտպանության կողմը զրկվել է  լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելու միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր  կայքում։

Նմանատիպ նյութեր

Ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի՝ ինչպիսին է լինելու Հայաստանը․ «Ուժեղ Հայաստան»

Ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի՝ ինչպիսին է լինելու Հայաստանը․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» դաշինքը ուղերձ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում ենք Սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը՝ հանուն...

Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով 99,85% ձայն

Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով 99,85% ձայն

Չեչնիայի գործող ղեկավար Ռամզան Կադիրովը («Եդինայա Ռոսիա») արձանագրությունների 100%-ի մշակումից հետո հաղթում է հանրապետության ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85%-ը։ Այս մասին հայտնի է դառնում ԴԴ ԿԸՀ տվյալներից։ Հայտնում է interfax.ru-ն։ Կադիրովը...

Լուկաշենկոն Հայաստանի ժողովրդին մաղթել է կայունություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ

Լուկաշենկոն Հայաստանի ժողովրդին մաղթել է կայունություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ

Այս նշանակալից իրադարձությունը խորհրդանշում է հայերի՝ ազգային ու ինքնուրույն զարգացման, իրենց հարուստ մշակույթի պահպանման ձգտումը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության...

Թե ինչպիսին կլինի հաջորդ 35 տարին, մեծապես կախված է մեզնից․ Գագիկ Ծառուկյան

Թե ինչպիսին կլինի հաջորդ 35 տարին, մեծապես կախված է մեզնից․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնրոդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ։ «35 տարի շարունակ մեր պետությունը, մեր ժողովուրդը անցան բազմաթիվ փորձությունների, մեծ հաղթանակների, պարտությունների, տնտեսական փլուզման, վերականգնման, անարդարությունների,...

Այսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև․ ՀՅԴ

Այսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև․ ՀՅԴ

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ․ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաստատեց ազատ ու անկախ ապրելու իր կամքը՝ հիմք ունենալով մեր նորօրյա պետականության ծննդյան...