Վաղը Ծաղկազարդ է

28 Մարտի, 2026

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի, այս տարի մարտի 29-ին, նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10):

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:

««Եվ երբ նրանք Երիքովից դուրս էին գալիս, Հիսուսի հետևից բազում ժողովուրդ գնաց: Երբ Երուսաղեմին մոտեցան և եկան Բեթփագե՝ Ձիթենյաց լեռան մոտ, այն ժամանակ Հիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու ասաց. «Գնացեք այդ գյուղը, որ ձեր դիմացն է, և այնտեղ կգտնեք կապված մի էշ և նրա հետ` մի քուռակ. Արձակեցեք բերեք ինձ: Եվ եթե մեկը ձեզ բան ասի, կասեք, որ Տիրոջը պետք են և նա իսկույն դրանք կուղարկի»: Բայց այս բոլորը եղավ, որպեսզի կատարվի մարգարեի խոսքը, որ ասում է. «Ասացեք Սիոնի դստերը, ահա դեպի քեզ է գալիս քո թագավորը` հեզ և նստած էշի ու էշի քուռակի վրա»: Աշակերտները գնացին և արեցին, ինչպես Հիսուս իրենց հրամայել էր, և էշն ու քուռակը բերեցին, նրանց վրա զգեստներ գցեցին, և նա նստեց դրանց վրա: Եվ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշները ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա: Առաջից և հետևից գնացող ժողովրդի բազմությունը աղաղակում էր ու ասում. «0րհնությո՜ւն Դավթի Որդուն, օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո՜ւն` բարձրունքներում» (Մատթ. Ի 29- ­ԻԱ 1­9)»։

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:

Նմանատիպ նյութեր

Կրեմլը հերքում է Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի մասին լուրերը

Կրեմլը հերքում է Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի մասին լուրերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև չորեքշաբթի օրը հեռախոսազրույց չի եղել, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պարոն Թրամփը, ըստ երևույթին, շատ զբաղված էր Անկարայում ունեցած բոլոր շփումներից հետո, այդ...

Սա քաղաքական պատվերով դատավարություն է. Դավիթ Իշխանյանի պատգամը՝ Բաքվի բանտից

Սա քաղաքական պատվերով դատավարություն է. Դավիթ Իշխանյանի պատգամը՝ Բաքվի բանտից

Արցախի Աժ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը պատգամ է ուղարկել Բաքվի բանտից, այս մասին փոխանցում է Արցախի ԱԺ-ն. «Խաղաղության դատավարությունը շարունակվում է։ Ինչպես տեղյակ եք, այն այժմ վերաքննիչ դատարանում է։ Մենք շատ լավ հասկանում և գիտակցում ենք, որ այս փուլը կրում է...

Բա հիմա ո՞ւր եք, դե եկեք ձեր ազգին տեր եղեք․ «Արարատցեմենտ»–ի աշխատակից

«Եվրոպայում էի, թողեցի, եկա գործի, միամտվեցի ու մնացի այստեղ, այսօր դրել-փակել ես, ընկեր վարչապետ, ինչ անեմ, ուր գնանք… 100 ձևի բաներ կան մեջքներիս դրած, ընտանիք պահող տղամարդ եմ, կինս չի աշխատում, 2 հատ էլ երեխա ունեմ: Դե արի իրենց...

Մեր պարոն Ծառուկյանին րոպե առաջ ազատ արձակեն, մեր զավոդի ծուխը հելնի․ «Արարատցեմենտ»-ի աշխատակից

  «Խնդրանքս է, որ մեր պարոն Ծառուկյանին րոպե առաջ ազատ արձակեն, մեր զավոդի ծուխը հելնի։ Ես հիասթափված եմ էսօրվա կառավարությունից. դառել ա «Չարի վերջը»՝ էս սարն իմն է, էս ծառն իմն է... Ոչ մի պաշտոն հավիտյան չի․ էսօր եթե դու նստած ես...

Իրանի տարածքին ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան

Իրանի տարածքին ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան

Առնվազն 14 մարդ է զոհվել, ևս 78-ը՝ վիրավորվել, Իրանի տարածքին ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով, որոնք իրականացվել են հուլիսի 8-ին և 9-ին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչ Հոսեյն Քերմանպուրը։ Նրա խոսքով՝ 47...