Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում

26 Մարտի, 2026

Հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 27-28-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` անձրևի տեսքով, առանձին շրջաններում ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ 14-17մ/վ արագությամբ: Մարտի 27-ին Սյունիքում, Վայոց ձորի և Գեղարքունիքի առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Սպասվող տեղումներով պայմանավորված մարտի 26-28-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, մարտի 27-28-ին Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա և Դեբեդ գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում։

Նմանատիպ նյութեր

Եթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում. Լիանա Մանուկյան

Եթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում. Լիանա Մանուկյան

Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Լիանա Մանուկյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ իրեն հատկապես անհանգստացնում է 2022 թվականից ի վեր Հայաստանի արտաքին...

«Մի գիժ քարը գցում է գյոլը՝ հարյուր խելոք չի կարողանում հանել»․ Արթուր Սարսգսյանը՝ հետազոտված ապացույցի մասին

«Մի գիժ քարը գցում է գյոլը՝ հարյուր խելոք չի կարողանում հանել»․ Արթուր Սարսգսյանը՝ հետազոտված ապացույցի մասին

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր կայացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատավարությունը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօր շարունակվել է ապացույցների հետազոտումը։ Հանրային մեղադրողներն...

Անի Ավետիսյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ

Անի Ավետիսյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ

Փաշինյանի` օգոստոսի 20-ի որոշմամբ` Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Որոշումը հրապարակվել է էլեկտրոնային կառավարման e-gov.am հարթակում։ Անի Ավետիսյանն ավարտել է Հայդելբերգի համալսարանը, ապա` Քեմբրիջի համալսարանը, ստացել դոկտորի կոչում (PhD)`...

Ձև չենք անելու, որ այդ ամենը չենք նկատում. Զախարովան՝ Երևանի, Բաքվի հետ Զելենսկու գործակցության մասին

Ձև չենք անելու, որ այդ ամենը չենք նկատում. Զախարովան՝ Երևանի, Բաքվի հետ Զելենսկու գործակցության մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին, որ Կիևը պետք է ամուր հարաբերություններ կառուցի Ադրբեջանի ու Հայաստանի հետ։ «Ես կասեի, որ մենք պետք է թողնենք դա նրանց խղճին,...

Երևանում ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակը

Երևանում ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակը

Այսօր՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կուրղինյան փողոցի թիվ 3-րդ շենքի մոտ ծառի մի հատված կոտրվել ու տապալվել է։ Այս մասին հայտնում...