«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ-ին

26 Մարտի, 2026

«Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ–ի` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից կփոխանցվեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Որոշման մեջ նշվում է, որ 2015 թվականին «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ–ն տեղափոխվել էր պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության ներքո, և գրեթե մեկ տասնամյակ կինոարդյունաբերական այդ կառույցը չի գործել՝ պահպանելով կայուն անկման իրավիճակ:

Վերագործարկելով «Հայֆիլմի» ծրագիրը` նախարարությունը նպատակ ունի այն դարձնել ռազմավարության և քաղաքականության իրականացման հիմնական գործիք՝ միտված կենտրոնացված կինոարդյունաբերական «Հայֆիլմ կինոարտադրական քաղաք» մասշտաբային ծրագրի ձևավորմանը:

Ըստ ԿԳՄՍՆ–ի` այս համալիրը կներառի ֆիլմարտադրության, հետարտադրության, մասնագիտական կրթության և կինոժառանգության պահպանության ծառայություններ՝ միավորելով ստեղծարար ներուժի զարգացումն ու ենթակառուցվածքային հզորացումը։

Նմանատիպ նյութեր

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...

«Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան

«Նիստի հետ կապված իրավական որևէ բանի չեմ ցանկանա արձագանքել, որովհետև իրավական բան այստեղ չեմ տեսնում։ Մենք բոլորս ֆիքսվել ենք այն օրվա իր ելույթի՝ այդ մարդու ելույթի վրա, բայց դա պերմանենտ եկավ, եկավ, եկավ, այդ օրը հասավ ապոգեին։ Այդ...

Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան

Սա մաքուր քաղաքական հետապնդում է՝ քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով: Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հաստատում է բոլշևիկաննացիստական բռնակալություն, «պետությունը ես եմ, ինչ կուզեմ կանեմ, չեք ուզում...

Փաշինյանի հանձնարարականից հետո իրավապահները ոտքի տակ են տալիս Սահմանադրությունն ու օրենքները․ Մանուկյան

«Սա առաջին անգամ չէ։ Պարբերաբար Փաշինյանի որևէ հանձնարարականից հետո իրավապահները միանգամից ոտքի տակ են տալիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները և կատարում են շեֆի հանձնարարությունը։ Այնքան են կատարելու շեֆի...

Խոշոր հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Խոշոր հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Օգոստոսի 26-ին՝ ժամը 21։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։...