Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Առինջ բնակավայրում

25 Մարտի, 2026

Արդեն տևական ժամանակ է՝ Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքի Առինջ բնակավայրի Պարույր Սևակ թաղամասի 20-րդ փողոցի 3-րդ փակուղու բնակիչները իրենց օրն անցկացնում են գարշահոտ ու հակասանիտարական վիճակում և պատճառը ոչ թե իրենց անփությունն է, այլ պատասխանատու մարմինների քար անտարբերությունը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Բնակիչները կայքի հետ զրույցում նշել են. «Էս թաղամասը կարծես անտեսված լինի Կոտայքի մարզպետարանի ու Աբովյանի քաղաքապետարանի կողմից։ Երկար ու ձիգ տարիներ է՝ այս խնդիրը չի լուծվում։ Իսկ խնդրի լուծման համար պետք է անցկացվի կոյուղատար, որպեսզի այս կեղտաջրերը չապականեն բնությունը։  Գարշահոտության պատճառով չենք կարողանում լուսամուտները բացենք»։

Կայքի տեղեկություններով՝ Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը նշված թաղամասում կառավարության ֆինանսավորմամբ կյանքի է կոչում նոր կոյուղատարի անցկացման գործընթացը, պարզապես քանի որ այդ կոյուղատարերի մի հատված պետք է անցնի Երևանի վարչական շրջանով, գրություններ են ուղարկվել Երևանի քաղաքապետարան, սակայն չգիտես ինչու՝ հաստատման կամ մերժման որոշումները դեռևս ուշանում են։

Նմանատիպ նյութեր

Ի՞նչ ունեցվածքով ավարտեց պատգամավորական գործունեությունը Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածքով ավարտեց պատգամավորական գործունեությունը Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ավարտեց իր պատգամավորական գործունեությունը․ նա նոր Ազգային ժողովի կազմում այլևս ընդգրկված չէ։ 2018 թվականից խորհրդարանում...

Այսօր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին․ Նարեկ Կարապետյան

Այսօր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին․ Նարեկ Կարապետյան

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին: 16:00 կլինենք Վաղարշապատի դատարանի առջև։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ...

Արայիկ Հարությունյանի «մուրազը փորը չի՞ մնա». «Հրապարակ»

Արայիկ Հարությունյանի «մուրազը փորը չի՞ մնա». «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը տեւական ժամանակ է մուտք է գործել սպորտի աշխարհ եւ զբաղեցնում է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, վաղուցվանից էր աչք դրել Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահի...

Պատմական ամոթի խարանն այս անգամ էլ դաջվելու է մեր հասարակության ամեն մի դասի ճակատին․ Հայր Ասողիկ

Պատմական ամոթի խարանն այս անգամ էլ դաջվելու է մեր հասարակության ամեն մի դասի ճակատին․ Հայր Ասողիկ

Այն, ինչ կատարվում է այս օրերին, համաշխարհային ու համաքրիստոնեական խայտառակություն է։  Այս մասին  հայտարարել է Հայր Ասողիկ Կարապետյանը։ Հայոց Վեհափառ Հայրապետը, այո', կգնա դատարան, կգնա, քանի որ Հայոց Հայրապետն իր Հարուցյալ Տիրոջ անձնազոհ հետեւորդն է, Քրիստոս Աստծո...

Մեր հարաբերությունները հարևան երկրների հետ շատ ավելի լավ են, քան անցյալում․ Փեզեշքիան

Մեր հարաբերությունները հարևան երկրների հետ շատ ավելի լավ են, քան անցյալում․ Փեզեշքիան

 Մեր հարաբերությունները մեր հարևանների հետ շատ ավելի լավ են, քան անցյալում, և հարևան երկրները շատ լավ են համագործակցում մեզ հետ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Այս պատերազմի ծրագրերից մեկը հյուսիս-արևմուտքից և հարավ-արևելքից անկարգություններ և...