Ոչ մի ներողություն կամ ծնկաչոք աղոթք չի ջնջի ձեր մեղքերը․ Լիլիթ Գալստյան

24 Մարտի, 2026

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին․

«Երեկ Վրաստանը  վերջին հրաժեշտը  տվեց Իլյա 2-րդին: եռօրյա սգով վրաց ժողովուրդն իր  ցավն ու ակնածանքը դրսևորեց  պատրիարքի նկատմամբ, միաժամանակ իր խոնարհումը բերելով 326-ից  պետական հռչակված իր կրոնի ու  եկեղեցու նկատմամբ: Սա նաև գնահատական էր վրաց ինքնության պահպանման գործում  եկեղեցու ունեցած  անուրանալի դերին,   նաև  հանգրվան՝ վերաիմաստավորելու ազգային համախմբումի կարևորությունը:

Պատրիարքի հուղարկավորությանն ու  Սուրբ պատարագին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությունը բնական էր և պատշաճ:

Բայց քաղաքական և պարզ մարդկային խոհեմության փոխարեն ՀՀ իշխանությունները հերթական անգամ ընտրեցին  անթույլատրելին՝ մեր օրերի տարեգրության մեջ արձանագրելով նվաստացման և ամոթի ևս մեկ էջ։

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդին քննիչը չարտոնեց մեկնել Հայաստանից: Սա պաշտոնապես, բայց միթե ակնհայտ չէ, որ չարտոնեց անձամբ Փաշինյանը, քանզի նա է կառավարությունը, միաժամանակ՝ գլխավոր դատախազը,  հոգևոր բարենորոգիչը, կադրերի բաժնի վարիչն ու քրական գործեր կարճողը․․․։

Վաղուց Հիչկոկի չավարտվող սարսափի ու մղձավանջի ֆիլմ հիշեցնող մեր իրականության մեջ ոչինչ այլևս չի զարմացնում:

Եվ  այնուամենայնիվ, չեմ կարող ցավով և ամոթով  չարձանագրել, որ այս կամայական և ապօրինի որոշումը ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու, նկատմամբ փոքրոգության ու վրեժխնդրության հերթական քայլն է, այլև արգահատելի վերաբերմունք եղբայրական Վրաց ժողովրդի, նրա  կորստի նկատմամբ։

Սա նաև դիվանագիտական կարճատեսության ցցուն ու աններելի ակտ է՝ տարածաշրջանում դարավոր բարեկամ երկրի՝ սեփական եկեղեցու բացառիկությունը գնահատող վրաց ժողովրդի հանդեպ։

Սա Նաև արհամարհանք է հայ ժողովրդի ավանդույթներին և արժանապատվությանը։

Այնքան կանխատեսելի եք, պարզունակ,  որ ձեզ թվում է, թե  Վեհափառի կամ եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական վարույթներով կարող եք խոչընդոտել Եպիսկոպոսաց կամ այլ ժողով:  Կամ ձեր մտքի ծայրով անցնում է, որ ինկվիզիցիայի կամ 37թվի խայտառակ ու մաշված մեթոդներով  կարելի է սասանել 1700 ամյա հայ եկեղեցին, կամ՝ մեր հավատը նրա նկատմամբ:

Եվ գիտեք ի՞նչն է ցավալի, որ չեք գիտակցում, թե ինչ հարված եք հասցնում  երկրի վարկանիշին՝ տարբեր միջազգային հարթակներից հերյուրանքներ տարածելով եկեղեցու, նույնն է, թե մեր հասցեին:

Իսկ իշխող ողջ վարչախմբում չի գտնվում գեթ մեկը, որը համարձակություն կունենա ընդվզելու այս  ոչ քրիստոնեական, ոչ քաղաքական, ոչ դիվանագիտական, ոչ պետական քինախնդիր վարքի դեմ․․․

Ուրախ ավտոբուսում աշխարհը հավերժական ճոճք է թվում, բայց փորձեք ընկալել դրանից դուրս գտնվող իրողություններն ու աշխարհը, ուր ոչ մի ներողություն կամ ծնկաչոք աղոթք չի ջնջի ձեր մեղքերը»:

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...