Արցախցիների իրավունքների շուրջ խոսույթը բնավ էլ կոնֆլիկտածին չէ, այն ամրագրված է միջազգային սկզբունքներով ու նորմերով

24 Մարտի, 2026

Արցախի Հանրային խորհրդի նոր կազմը ձևավորվել է ոչ սովորական պայմաններում՝ ակնհայտ ներքին ու արտաքին մարտահրավերների ժամանակներում, բայց, այնուամենայնիվ, այն ստեղծվել է՝ ի նպաստ Արցախից բռնի տեղահանված ժողովրդի համախմբան ու տարաբնույթ հիմնախնդիրների բարձրաձայնման կարևորության և ի աջակցություն՝ վտարանդի պետական կառույցների գործունեության․ տեղեկացնում է ԱՀ Հանրային խորհուրդը։

«Ներկա քաղաքական ու բարոյահոգեբանական  մթնոլորտում, երբ վտանգված են մեր իրավունքներն ու ինքնությունը, պարտադրվում է արժեքների մոռացություն, իսկ պատմական հիշողությունը ջնջելուն ուղղված քարոզն էլ անողոքաբար ակտիվանում, բնականաբար, անխուսափելի է դառնում հակազդեցությունը։ Այս ելակետից՝ Արցախի Հանրային խորհուրդը միասնականության է կանչում արցախահայությանը, համեարշխության կոչ ուղղում մայր Հայաստանին ու Սփյուռքին։

Արցախյան հիմնախնդրի նշաձողն անդառնալի եզրագծերին իջեցնլուց ու հայրենազրկումից հետո՝ անցումը ազգային բարոյական նշաձողերին, հղի է անդառնալի հետևանքներով։ Նսեմացված անցյալով, վախվորած ներկայով ապագայի ձգտումները սին են։ Արցախցիների իրավունքների շուրջ խոսույթը բնավ էլ կոնֆլիկտածին չէ, այն ամրագրված է միջազգային սկզբունքներով ու նորմերով։

Պատմությունն ու ողջախոհությունը հուշում են, որ միայն հավատարմություն ու համարձակություն դրսևորելու պարագայում է հնարավոր հաջողություն արձանագրել։

Արցախի Հանրային խորհուրդը քաջ գիտակցում է Խաղաղության գինը։ Պատերազմների փոթորիկներն ու մղձավանջը սեփական մաշկի վրա կրած Արցախի քաղաքացիները չեն կարող չգիտակցել օրակարգերի համատեքստը, բայցև սեփական գոյությամբ չեն կարող ներազգային պառակտումների աղբյուր հանդիսանալ։

Որքան էլ մերժվի «Ղարաբաղյան շարժումը», իսկ պետության հիմնադիր թղթի «Անկախության հռչակագիրն» էլ հակադրվի ներկա իրողություններին, միևնույն է «աշխարհի խղճին» արցախցին կա և նրա պատմությունը, խնդիրները, իրավունքներն ու պահանջները չեն կորսվել։

Ուստի, ՀՀ կառավարության հետ լիարժեք հաղորդակցության բացակայության պայմաններում, Արցախի Հանրային խորհուրդը, հանրային համերաշխությունը համարելով առաջնահերթություն, երկխոսության դուռ է բացում Արցախով ու արցախցիներով մտահոգ բոլոր պատվախնդիր մարդկանց համար՝ հույսով ու հավատով, որ միասնաբար կարող ենք կերտել արժանապատիվ ապագա»,- ասված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, բնակարանային հերթական գողությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Մրգավետ բնակավայրի Կոմիտասի փողոցի տան բնակիչները, հարսանեկան արարողությունից վերադառնալով տուն, անակնկալի են եկել։ Ինչպես...

Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով․ Տիգրան Աբրահամյան

  «Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով։ Բանն այն է, որ այսօր տարբեր սոցիալական հարցումների, նաև ընդհանուր քաղաքում և համայնքում տիրող տրամադրությունների միջոցով կարելի է պարզել, թե որ...

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում․ Հայկ Ֆարմանյան

  «Այն պրոցեսը, ինչը հիմա տեղի է ունենում, կարծեք, խորհրդարանական ընտրությունների «տրամաբանական» շարունակությունն է։ Իշխանությունները վախենալով կորցնել իրենց դիրքերը համապատասխան տեղական ընտրությունների ժամանակ, դիմում են իրենց հին...

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նախընտրական պաստառնները փակցված են հասարակական սննդի և առևտրի օբյեկտների ճակատային հատվածում, ինչն ԸՕ-ի կոպիտ խախտում է։ Ահազանգում  է...

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեռուստացույցների, սմարթֆոնների և համակարգիչների էկրաններից հեռարձակվող իշխանությունների բացահայտ քաղաքական բթամտության փառատոնը, ըստ էության, դարձել է «ժողովրդի» միակ զվարճանքը։ Օրինակ՝ այն...