Պատահական չէ, որ Թուրքիան ջանքեր է գործադրում ԱՄՆ-Իրան լարվածությունը թուլացնելու ուղղությամբ․ թյուրքագետ

24 Մարտի, 2026

«Թուրքիայում և Ադրբեջանում վերջին օրերին ակտիվորեն քննարկում են Իրանի դեմ պատերազմի ընդարձակման սցենարը, որի արդյունքում կարող են թիրախավորվել արդեն ոչ միայն Պարսից Ծոցի երկրների էներգետիկ ենթակառուցվածքները, այլև Իսրայելին նավթ մատակարարող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը, որն ունի կրիտիկական նշանակություն Ադրբեջանի ու Թուրքիայի տարածաշրջանային ռազմավարության համար»,- նշել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Ըստ նրա, պատահական չէ, որ այս օրերին Թուրքիան հետևողական ջանքեր է գործադրում ԱՄՆ-Իրան լարվածությունը թուլացնելու և պատերազմական գործողությունները դադարեցնելու համար։

«Իսկ Ադրբեջանում, օրինակ, կեղծում են պաշտոնական վիճակագրությունը, որպեսզի գոնե այդ մակարդակում ցույց չտան, որ Իսրայելի նավթի շուրջ 45%-ը իրենք են մատակարարում։ Այսպես, Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն մինչև 2024 թ. մշտապես ցույց էր տալիս Իսրայելը որպես ադրբեջանական նավթի արտահանման հիմնական 5 ուղղություններից մեկը (ամբողջ արտահանման շուրջ 5-10%-ը)։ Իսկ 2025 թ. հրապարակված արտահանման տվյալների մեջ «Իսրայել» տողն ուղղակի բացակայում է։

Ադրբեջանական վիճակագրական «կախարդական փայտի» շնորհիվ (իմիջիայլոց, նույն այդ փայտիկն է օգտագործվում Ադրբեջանի բնակչությունը շուրջ երկու անգամ ուռճացնելու համար) Իսրայել մատակարարվող նավթը անհետանում է վիճակագրությունից, թեև 2022 թ. ի վեր դրա ծավալներն, ընդհակառակը, ավելացել են։ Իսրայել հասնող նավթը այժմ գրանցվում է որպես Թուրքիա արտահանվող նավթ, թեև տեխնիկապես բոլոր երկրներ գնացող նավթը կարելի է այդպես նշել, չէ որ դրանք տեղափոխվում են Բաքվից դեպի թուրքական Ջեյհան, իսկ այնտեղից այլ երկրներ։ Սակայն բոլոր մնացած երկրները նշվում են առանձին տողով և երևում են վիճակագրության մեջ, բացի Իսրայելից։

Ի պատասխան հարցումների՝ Ադրբեջանի իշխանություններն ասում են, որ իրենք պատասխանատու չեն, թե Ջեյհան նավահանգստից ուր կգնա ադրբեջանական նավթը։

Վիճակագրական այս խաբկանքը գուցե արդյունավետ է տեղեկատվական-քարոզչական տիրույթում, բայց ոչ Իրանի ռազմա-քաղաքական ղեկավարության մոտ»,- գրել է Վ.Գեղամյանը։

Նմանատիպ նյութեր

Իշխանության հաշվարկով Վեհափառին դատվածության պիտակ վերագրելով` կհաջողվի ապահովել նրա հեռացումը. Ղամբարյան

Իշխանության հաշվարկով Վեհափառին դատվածության պիտակ վերագրելով` կհաջողվի ապահովել նրա հեռացումը. Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը մեջբերումներ է արել Հայաստանի Հանրապետության կառավարության 2026–2031 թվականների ծրագրի «Հոգևոր անվտանգություն»  ենթավերնագրից, որտեղ գրված է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով...

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային (Հայկ Ֆարմանյան), Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի (Դավիթ Ղազինյան) ու Եվրոպական ինտեգրման (Արեգա Հովսեփյան) հանձնաժողովների նախագահներ: «Հայաստան» դաշինքից Լիլիթ Գալստյանն ընտրվել...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանում օգոստոսի 20-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում օգոստոսի 20-ին և 25-ին կեսօրից հետո առանձին...

Քյարքին Հայաստանի տարածք չէ. Փաշինյանը՝ Տիգրանաշենի մասին

«Հայաստանի և Ադրբեջանի տարածքներն արտահայտող քարտեզներ կան, և այդ քարտեզներով է, որ մենք Կիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում։ Այդ քարտեզներով Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին, Բարխուդարլուն, Յուխարի Ասկիպարան՝ ոչ»,- նշել է...

Ռուսաստանը գնահատում է երկրների ջանքերը ուկրաինական կարգավորման հարցում. Պեսկով

Ռուսաստանը գնահատում է երկրների ջանքերը ուկրաինական կարգավորման հարցում. Պեսկով

Ռուսաստանը գնահատում է բոլոր այն երկրների ջանքերը, որոնք անկեղծորեն ցանկանում են նպաստել ուկրաինական կարգավորմանը, բայց դրանք դեռ քիչ են, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն երկրների...