Ի տարբերություն ձեզ , մենք խոսում ենք փաստերով․ Ալինա Սահրադյանը՝ առողջապահության նախարարությանը

22 Մարտի, 2026

Երեկ իմ հրապարակումից հետո առողջապահության նախարարն ու իր մամուլի քարտուղարն այնքան են լարվել, որ գիշերվա կեսին նախընտրական խոստումներ հիշեցնող, իրենց հարիր հերքումներով են հանդես եկել:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալինա Սահրադյանը։

Մինչդեռ, մի բան ակնհայտ է և անհերքելի: Ի տարբերություն ձեզ , մենք խոսում ենք փաստերով.
ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1762-Ն որոշմամբ նախատեսվում է իրականացրել հետևյալը`
10. «ԿԱՊԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00769), «ԳՈՐԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00770), «ՍԻՍԻԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00771), «ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.01255) և «ՔԱՋԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00469) փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Սյունիքի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

Նման որոշում կայացվել է նաև այլ մարզային բժշկական կենտրոնների մասով:

Ուշագրավ է, որ որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից` դեկտեմբերի 8-ից հետո վեց ամիս անց, այսինքն` 2026 թվականի հունիսի 9-ին` ընտրություններից ընդամենը 2 օր անց:

Հուսով եմ` առողջապահության նախարարությունը կպատասխանի, թե ինչու են հենց այդ օրը ընտրել մարզային հիվանդանոցների հարցում «օպտիմալացում կատարելու համար»:

Возможно, это изображение карта и текст

Возможно, это изображение текст

 

Նմանատիպ նյութեր

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքը արտահայտվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «Օրենքը ժողովրդի կամքն է բարձրացված օրենքի աստիճանի»։ Բայց քանի-որ Հայաստանը համարվում է «ժողովրդավարության բաստիոն», հետևաբար մեր...

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Էտալոն» սուպերմարկետի դիմաց, «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora»,...

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...

Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․ դաս՝ ենթարկվող դատավոր-դատախազների համար․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 23-ը, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն էր։ Արցախի նախագահը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահին՝ գործադրել բոլոր ջանքերը պատերազմի դադարեցման համար։ Ստերով կերակրվող ժողովուրդը...

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց 2 ամսով: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել...