Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում. Փաշինյանը՝ բռնի տեղահանվածներին

18 Մարտի, 2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովին, որը նվիրված էր Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդիրներին և դրանց լուծման քայլերին։

Վարչապետը հանդես է եկել ելույթով, ողջունել ներկաներին և նշել, որ այս ընթացքում տաբեր ձևաչափերով անընդհատ կապի մեջ են եղել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ։ «Կառավարության օրակարգում, 2023 թվականից ի վեր, այս թեման եղել է առաջնահերթությունների շարքում։ Մենք նաև հրապարակային երկխոսության միջոցով փորձել ենք մեր քաղաքականությունների շրջանակներն ընդգծել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների համար՝ մեր ռազմավարական պատկերացումներն ավելի ընկալելի դարձնելու և, ինչպես ես ձևակերպում եմ՝ Հայաստանում տնավորվելու թեմայի վրա առավել մեծ կենտրոնացվածություն ցուցաբերելու նպատակով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը կարևորել է նման ձևաչափով քննարկումները՝ կայացված որոշումների վերաբերյալ հնչեցված արձագանքները և առաջարկներն ավելի  համակարգված ձևով լսելու և հստակ պատասխանելու առումով։ «Ես շատ կարևոր եմ համարում, որ մենք օգնենք Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին և եղբայրներին, որ  հոգեբանական այդ փնտրտուքի վիճակից դուրս գան։ Կարծում եմ՝ պետք է կենտրոնանանք նրա վրա, որ օգնենք, ամեն ինչով աջակցենք, որ նախ՝ ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, երկրորդ՝ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում և իրենց ու իրենց ընտանիքների ճակատագիրը հարատև կապեն Հայաստանի Հանրապետության հետ։ Սա շատ կարևոր է և՛  քաղաքական, և՛  հոգեբանական առումով»,- ասել է երկրի ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ 2023 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տարբեր ծրագրերով շուրջ 145 միլիարդ դրամ է հատկացվել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու համար։ Վարչապետն ընդգծել է՝ ճիշտ կլինի, որ համաժողովի երկրորդ կեսը և եզրափակիչ մասը նվիրված լինի  անելիքներին, ապագային։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարությունը հասել է մի հանգրվանի, որ պետք է ամփոփի այդ ուղղությամբ կատարած աշխատանքների նախորդ փուլի արդյունքները և արձանագրի առաջիկա անելիքները։ Երկրի ղեկավարի կարծիքով՝ համաժողովի  ձևաչափը դա թույլ է տալիս։ «Մենք այստեղ հավաքվել ենք հարցերը հնչեցնելու և պատասխաններ տալու համար։ Մեր խնդիրը շատ գործնական է՝ մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք Հայաստանի Հանրապետությունում՝ քաղաքացիություն, տուն, աշխատանք, սոցիալական միջավայր։ Մեզ պետք է ձեզնից ազդակներ ստանալ, թե էլ ինչ պետք է անենք, որպեսզի այդ հարցը հնարավորինս արդյունավետ լուծենք»,- ամփոփել է Նիկոլ Փաշինյանը և  արդյունավետ աշխատանք մաղթել ներկաներին։

Հաջորդիվ անցկացվել է պանելային քննարկում՝ «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթացը» թեմայով, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները և պատասխանել հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են բնակարանային ապահովմանը, կրթական, առողջապահական, սոցիալական, զբաղվածության ծրագրերին, քաղաքացիության ստացման կարգին։

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել քննարկման համար, ընդգծել՝ այն ցույց տվեց, որ բազմաթիվ հարցեր արդեն լուծված են, սակայն կան հարցեր՝ քաղաքացիության և բնակարանային ապահովման, որոնց ուղղությամբ դեռ աշխատանք պետք է տարվի, որոշակի լարավարկումներ իրականացվի, որպեսզի որոշումները պատշաճ իրավական հիմք ունենան: «Ընդհանուր առմամբ, թեման կամ վերնագիրը, որի ներքո մենք աշխատում ենք, հոգատարությունն է՝ հոգատարությունը Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի և եղբայրների նկատմամբ, բայց նաև այդ հոգատարությունն ունի կոմպոնենտներ՝ մյուս պաշտոնյաների նկատմամբ էլ, ովքեր այդ որոշումները կայացնում են, պետք է հոգատարություն ցուցաբերենք: Այս հոգատարության կարևոր կոմպոնենտ է որոշումների հավասարակշռվածությունը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ անհրաժեշտ է այնպիսի հավասարակշռված որոշումներ կայացնել, որպեսզի այդ որոշումների շուրջ նեգատիվ չձևավորվի ո՛չ Ղարաբաղի մեր հայրենակիցների, ո՛չ նախկինում արդեն Հայաստանի քաղաքացիություն ունեցող և Հայաստանում ապրող հայրենակիցների շրջանում։

Այս համատեքստում վարչապետը նաև ընդգծել է. «Այսինքն՝ այս նրբությունները շատ կարևոր են, ընդհանրապես բոլոր որոշումների մեջ հավասարակշռությունը պահելը շատ կարևոր է։ Կարևոր է նաև, որ մեր որոշումները, խոսույթները, մեր կողմից իրականացվող արտաքին և տարածաշրջանային քաղաքականություններին չհակասեն։ Տեսեք, մենք այսօր Ադրբեջանի հետ հաստատել ենք խաղաղության և չենք կարող կայացնել որոշումներ, որոնք այդ հաստատված խաղաղությունը կխարխլեն, կփլուզեն, մեզ կվերադարձնեն կոնֆլիկտի տրամաբանության մեջ»։

Նիկոլ Փաշինյանը նաև արձանագրել է. «Մենք դեգերումներին պետք է վերջ տանք, պանդխտությանը պետք է վերջ տանք: Մենք ունենք դուք, դուք ունեք պետություն, և այդ պետությունը Հայաստանի Հանրապետությունն է։ Մենք այսօր ուզում ենք, մեր ամբողջ ռազմավարությունը հիմնվում է դրա վրա, որ դուք տնավորվեք, բառիս և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական իմաստով, Հայաստանի Հանրապետությունում։ Եվ մենք իրար հետ մեր այս պետությունը, որը մեծ բարեբախտություն է մեզ համար, հայ ժողովրդի համար, դարձնենք ավելի բարեկեցիկ, ավելի ապահով, ավելի անվտանգ և ի վերջո՝ կարողանանք գոյատևման տրամաբանությունից դուրս գալ զարգացման և բարեկեցության տրամաբանություն, խաղաղության տրամաբանություն: Ես կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք հենց այդ խնդիրների լուծման վրա»։

Երկրի ղեկավարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել քննարկման համար, նշել, որ առաջիկայում բարձրացված հարցերի ուղղությամբ աշխատանքներ կիրականացվեն և լուծման մեխանիզմներ կմշակվեն:

Նմանատիպ նյութեր

70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. Քննչական կոմիտե

70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. Քննչական կոմիտե

Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն: Թե ինչ վարույթների մասին է խոսքը՝ Քննչական կոմիտեն չի մանրամասնում:...

Առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի աստիճանական բարձրացում

Առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի աստիճանական բարձրացում

Հայաստանի տարածքը շարունակում է մնալ ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, սակայն առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի աստիճանական բարձրացում։ Ինչպես հայտնում է օդերևութաբան Գագիկ Սուրենյանը, վերջին չորս օրերին Հայաստանը գտնվում է Սևծովյան բավականին ակտիվ ցիկլոնի...

Իշխանությունը փորձում է ընդհանրապես չեզոքացնել ընդդիմադիր լիդերներին․ Արման Աբովյան

  «Այսօր Հայաստանի Հանրապետությունում կատաղի ճնշումների են ենթարկվում ընդդիմադիրները, և ամենակատաղի ճնշումն ուղղված է դեպի Գագիկ Ծառուկյանը։ Հարց տանք մեզ՝ ինչի՞ համար, ինչի՞ համար է սա արվում։ Մենք կարող ենք երկար տարբեր բաներ խոսել,...

Ի՞նչ սպասել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տարաձայնությունների ֆոնին. BBC

Ի՞նչ սպասել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տարաձայնությունների ֆոնին. BBC

Հուլիսի 7–8-ին Անկարայում կանցկացվի ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը։ Դաշինքը մոտենում է այս հանդիպմանը իր նորագույն պատմության ամենախորը ճգնաժամի պայմաններում՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմների ֆոնին։ BBC-ն ներկայացնում է, թե ովքեր կմասնակցեն...

«Արմատ մեդիայի» լրագրողներին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության

«Արմատ մեդիայի» լրագրողներին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության

Խուզարկությունից շուրջ մեկ ամիս հետո, այսօր Քննչական կոմիտե վկայի կարգավիճակով հարցաքննությունների են կանչվել Armat Media-ի խմբագիրները, լրագրողները և օպերատորները` Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում: Հիշեցնենք, որ հունիսի 5-ից Armat Media-ի խմբագրության...