Տպավորություն է ստեղծվում, որ սա ոչ թե պետություն է, այլ իրենց սեփական «դուքյանը». Վահագն Սարոյան

16 Մարտի, 2026

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօրվա պատասխանատուները իրենց մարզային այցելությունները որքան էլ փորձեն ներկայացնել որպես «կուսակցական հանդիպումներ», իրականում ակնհայտորեն կապված են ընտրությունների հետ։ Ուզեն թե չուզեն՝ դրանք վերածվում են նախընտրական քարոզարշավի։ Ինչ անուն էլ տան՝ փաստը մնում է փաստ. սա նախընտրական քարոզարշավ է, որն այս փուլում անթույլատրելի է, օրենքով արգելված է, հակառակն անելու համար օրենքը սահմանում է պատիժ: Սակայն իշխանությունն այս մարդկանց պատկերացմամբ օրենքից վեր գտնվել է, ոչ թե պատասխանատվություն:

Չեմ անդրադառնա այդ այցերի էթիկա-էսթետիկական կողմին, զուտ մակարդակի հարց է: Միայն թե պարզից էլ պարզ է, որ այս իշխանությունները վերարտադրվելու համար օրենքներ են խախտում, ուժ են կիրառում, ռեպրեսիաներ են կիրառում` դրանք ձևակերպելով այնպես, ինչպես իրենց է հարմար: Տպավորություն է ստեղծվում, որ սա ոչ թե պետություն է, այլ իրենց սեփական «դուքյանը», որտեղ անում են այն, ինչ ուզում են և ինչպես ուզում են՝ միայն թե աթոռը հավերժ պահեն։

Իսկ երբ խոսքը վերաբերում է արտաքին քաղաքականությանը կամ դրսում իրենց «տեսած պահելուն» ու անվտանգությանը, ապա այդտեղ կարող են բամբասել Հայոց Սուրբ եկեղեցուց, հպարտանալ պարտությամբ, պատրաստակամորեն կատարեն առաջադրված «տնային աշխատանքները»՝ հաճոյանալով Ադրբեջանին ու Թուրքիային։ Եթե դրա համար նույնիսկ վտանգավոր գին պետք է վճարի պետությունը, դա արդեն նրանց համար երկրորդական է․ մնացածը պարզապես տեխնիկայի հարց է։
Ինչ անում են՝ հանուն աթոռին մնալու համար են անում»:

Նմանատիպ նյութեր

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զnհերի թիվը հասել է 920-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զnհերի թիվը հասել է 920-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 920-ի, ավելի քան 3,300 մարդ վիրավորվել է, հայտնել է Խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը: Հիշեցնենք, որ երեկ Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր էին տեղի ունեցել, մասնագետները մեծ թվով...

Թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք է արձանագրվել 5 ամիսների ընթացքում

Թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք է արձանագրվել 5 ամիսների ընթացքում

Հանրային անվտանգության ապահովման գործում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ իրավապահ համակարգի առաջնահերթությունը։ Կյանքեր կործանող այս չարիքի դեմ պայքարն անզիջում է, իսկ կանխարգելման միջոցառումները՝ շարունակական։ Ու նաև այս խնդրի շուրջ...

Պայմանագրային զինծառայող է մահացել

Պայմանագրային զինծառայող է մահացել

  Հունիսի 26-ին արձանագրված պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ...

ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության

ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն։ Իսրայելը և Լիբանանը կսկսեն պաշտոնական բանակցություններ պետական մակարդակով։...

Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա արձակել է առնվազն 4 ԱԹՍ․ Թրամփ

Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա արձակել է առնվազն 4 ԱԹՍ․ Թրամփ

Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա արձակել է առնվազն 4 ԱԹՍ, որոնցից մեկը հարվածել է մեծ և շատ թանկարժեք բեռնատար նավի։ 3 ԱԹՍ խոցել ենք։ Սա համաձայնագրի ակնհայտ խախտում է, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հիշեցնենք, որ ըստ ԱՄՆ-Իրան համաձայնագրի՝ Հորմուզի...