Համազգեստով անհայտ անձինք գետնին են պառկեցրել ու բռնության են ենթարկել 70-ամյա վարորդին

13 Մարտի, 2026

Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Արթուր Ն․-ն փորձում է հասկանալ, թե վերջիվերջո ովքեր են երեկ՝ մարտի 12-ի  երեկոյան իր հայրիկին մեքենայից իջեցրել, պառկեցրել գետնին և փորձել ձերբակալել։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Ն․-ն պատմեց․ «Երեկ երեկոյան՝ ժամը 23։00-ի սահմաններում, 70-ամյա հայրս՝ Սլավիկ Ն․-ն, Երևանից դեպի Արտաշատ վերադառնալիս է եղել իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով։ Ճանապարհին՝ Մխչյան գյուղի հատվածում, երկու մեքենա են մոտեցել նրա ավտոմեքենային․ մեկը՝ դիմացից, մյուսը՝ հետևից, և հայրս կանգնել է։

Այնուհետև այդ մեքենաներից դուրս են եկել մի քանի անձինք, հարվածներ հասցրել մեքենային, դիմապակուն, հայրիկիս քաշելով իջեցրել մեքենայից, պառկեցրել ասֆալտին և հարցրել, թե ում է նա տեղափոխել իր ավտոմեքենայով։ Հայրս պատասխանել է, որ ոչ մեկի։ Նորից են հարցրել, թե ճանապարհին ում է իջեցրել, հայրս կրկին ասել է, որ ոչ մեկի։ Այնտեղ գտնվող անձանցից մեկը ասել է՝ «հաստատ «Opel» է եղել, բայց երևի ինքը չի եղել», և այդպես էլ թողել են ու հեռացել։ Վերջում քաղաքացիական հագուստով մի անձ մոտեցել է և ասել՝ «սպիտակ մազերդ հարգելով ենք քեզ բաց թողնում»։

Հայրս շատ է վախեցել և մինչև հիմա շոկային վիճակում է։ Նրանց մեջ եղել են նաև ոստիկանական համազգեստով, ինչպես նաև այլ համազգեստով անձինք։ Ես դիմել եմ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչություն, սակայն այնտեղից ասել են, որ իրենք չեն եղել և չեն կարող ասել, թե ովքեր են եղել, բայց վստահեցրել են, որ իրենց աշխատակիցները չեն եղել։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ այս ամենի համար ով պետք է պատասխան տա։ Իսկ եթե որևէ դժբախտ դեպք տեղի ունենար, ո՞վ էր պատասխանատվություն կրելու»։

Նմանատիպ նյութեր

Արտաշատի ավագանու ՔՊ թեկնածուն լուրջ խախտում է  թույլ տվել․ հրավիրում ենք ԿԸՀ ուշադրությունը

Արտաշատի ավագանու ՔՊ թեկնածուն լուրջ խախտում է թույլ տվել․ հրավիրում ենք ԿԸՀ ուշադրությունը

Արտաշատի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող՝ ՔՊ-ական թեկնածու Կառլեն Մկրտչյանը, չնայած նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով պաշտոնական արձակուրդում է, այդ ընթացքում ավագանու նիստ է գումարել։ Նիստի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել է նաև համայնքապետարանի...

6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել

6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»...

ՍԴ նախագահ չընտրվեց․ ինչ կապեր ունեն Վարդանյանն ու Շաթիրյանը նախկին և գործող իշխանությունների հետ

ՍԴ նախագահ չընտրվեց․ ինչ կապեր ունեն Վարդանյանն ու Շաթիրյանը նախկին և գործող իշխանությունների հետ

Հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարանում նախագահի ընտրությունն արդյունք չտվեց։ Պաշտոնին հավակնող Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը չհավաքեցին անհրաժեշտ ձայները։ Երկու թեկնածուների կենսագրություններում ուշագրավ են ոչ միայն նրանց կապերը Նիկոլ Փաշինյանի իշխանության...

ՍԴ-ն  2 անգամ չի կարողացել նախագահ ընտրել

ՍԴ-ն 2 անգամ չի կարողացել նախագահ ընտրել

  Գաղտնի քվեարկության արդյունքով թեկնածուներից ոչ մեկը (ՍԴ դատավորներ Էդգար Շաթիրյանը և Վլադիմիր Վարդանյանը) չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։ Օրենքով սահմանված կարգով անցկացվել է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ, որի արդյունքով ևս...

Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ

Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...