Իրանի վարչակարգի փլուզման վտանգ չկա. ԱՄՆ հետախուզություն

12 Մարտի, 2026

Իրանի ղեկավարության դիրքերը զգալիորեն անսասան են մնում, և մոտակա ժամանակներում վարչակարգի փլուզման վտանգ չկա։ Ամերիկյան հետախուզությունը հանգել է նման եզրակացության, գրում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գործակալության զրուցակիցներից մեկի խոսքով՝ «բազմաթիվ» հետախուզական զեկույցները փաստում են, որ իրանական վարչակարգը «վերահսկողություն է պահպանում բնակչության նկատմամբ»։

Իսրայելցի պաշտոնյաները փակ հանդիպումների ժամանակ նույնպես խոստովանել են, որ վստահ չեն, որ պատերազմն Իրանում իշխանափոխության կհանգեցնի, Reuters-ին հայտնել է իսրայելցի բարձրաստիճան մի պաշտոնյա։

Գործակալությունը նշում է, որ դեռևս անհայտ է, թե ամերիկա-իսրայելական ռազմարշավն ինչպես կարող է տապալել Իրանի գործող իշխանությունը։ Reuters-ի զրուցակիցներից մեկը ենթադրել է, որ դրա համար գուցե անհրաժեշտ լինի ցամաքային գործողություն իրականացնել։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից սկսած հարվածներ են հասցրել Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել է նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին։ Երկրի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել նրա որդին՝ Մոջթաբա Խամենեին։

The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականներին հայտնել է, որ կաջակցի Մոջթաբա Խամենեիի սպանությանը, եթե վերջինս պատրաստ չլինի զիջել ներկայացված պահանջներին։ Հրապարակայնորեն Թրամփը հայտարարել է, որ ինքը պետք է մասնակցի Իրանի նոր առաջնորդի նշանակմանը՝ երկրի «անվերապահ կապիտուլյացիայից» հետո։

Նմանատիպ նյութեր

Հայաստանում Մարդու իրավունքների ծանր իրավիճակի շուրջ իմ քաղաքական գնահատականները չեն փոխվել․ Լիլիթ Գալստյան

Հայաստանում Մարդու իրավունքների ծանր իրավիճակի շուրջ իմ քաղաքական գնահատականները չեն փոխվել․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանի գառումը․ «Սիրելի հայրենակիցներ!!!!! Այսօր ընտրվել եմ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և...

ԿԸՀ–ն հաստատել է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը

ԿԸՀ–ն հաստատել է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը

2026 թվականի հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով  ընտրություններ են տեղի ունենալու Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզի Արթիկ, Ախուրյան, Սյունիքի...

ՊՆ-ն անդրադարձել է Ճամբարակի ողբերգական վթարին

ՊՆ-ն անդրադարձել է Ճամբարակի ողբերգական վթարին

ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ քննչական կոմիտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է․ Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում, չնայած որ դեպքի...

Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ

Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ նոր պատերազմի դեպքում Թեհրանը կկիրառի ավելի կործանարար զենք, քան նախորդ հակամարտության ընթացքում, հաղորդում է Mehr-ը։ ԻՀՊԿ-ի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մոհսեն Մոհեբբիի խոսքով՝...

Նախատեսվում է 2026 թ.-ին առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5,000 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց

Նախատեսվում է 2026 թ.-ին առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5,000 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց

Կառավարության որոշմամբ առաջարկվում է ապահովել ՀՀ-ին 2026 թ. համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակում ևս 5000 հատ քանակով տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ: Ոչ...