ԵԽ-ում Եկեղեցու դեմ Փաշինյանի հայտարարությունները ազգային խայտառակության գագաթնակետն են. Հայտարարություն

12 Մարտի, 2026

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու դեմ հնչեցված արտահայտությունների կապակցությամբ։

Հայտարարության մեջ ասվում է.

«Եվրախորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանն իրականացրեց բացահայտ և լկտի ոտնձգություն Հայոց պետականության ամենաամուր սյան՝ Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Փոխանակ երկրի շահերը պաշտպանելը՝ նա այդ բարձրագույն ամբիոնը ծառայեցրեց ազգային սրբությունները պղծելու և Եկեղեցին թշնամու աչքերով նսեմացնելու նենգ նպատակին։

Սա պարզապես հերթական քաղաքական սայթաքումը կամ տգիտությունը չէր. սա ուղիղ, կանխամտածված և դավաճանական հարված էր հայ ժողովրդի երկուհազարամյա հոգևոր ողնաշարին: Երբ երկրի կոչեցյալ ղեկավարն օտարների առաջ սեփական Եկեղեցին հռչակում է որպես դավադրությունների բույն և անվտանգային սպառնալիք, նա դադարում է պարզապես ընդդիմախոս լինելուց. նա ուղիղ ծառայության է անցնում հայության ինքնությունը բնաջնջողների ճամբարում։

Հայոց Եկեղեցին գործակալական որջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իրենց հոգիներն օտարներին ծախած արկածախնդիրները։ Հայոց Եկեղեցին հայ ժողովրդի գոյության երաշխավորն է, նրա հիշողությունը, արյունն ու անսակարկելի սրբավայրը։ Այդ սրբության վրա միջազգային ատյաններում ցեխ շպրտող ցանկացած անձ կատարում է ծանրագույն պետական և ազգային հանցագործություն՝ խարխլելով ամբողջ ազգի հոգևոր անվտանգությունն ու պաշտպանվածությունը։

Այս խայտառակ արշավը պետք է դիտարկել մեկ միասնական, կործանարար շղթայի մեջ. երբ Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունը հետևողականորեն ոչնչացվում են, հերթը հասել է ժողովրդի դիմադրողականության վերջին միջնաբերդին՝ Եկեղեցուն։ «Խաղաղության» և «ժողովրդավարության» կեղծ ու զզվելի փաթեթավորմամբ մեր ժողովրդին պարտադրվում է ազգային ապամոնտաժման ծրագիր։ Հայոց Եկեղեցու դեմ այս արշավանքը ներքաղաքական վեճ չէ, սա ազգադավ պատերազմ է հայի տեսակի դեմ։

Մենք խստագույնս դատապարտում ենք և անընդունելի համարում Նիկոլ Փաշինյանի այս հակաեկեղեցական, ապազգային վարքագիծը։ Եկեղեցու նկատմամբ հարձակումների համար արտաքին հովանավորներ գտնելու նպատակով ազգային սրբությունները վաճառքի հանելը ողորմելի և ամոթալի քայլ է։

Թող բոլորը հստակ արձանագրեն և վերջնականապես հասկանան՝ Հայոց Եկեղեցին օրվա իշխանավորների քաղաքական խաղալիքը չէ և երբեք չի դառնալու նրանց զոհաբերության գառը։ Ով հանդգնում է պիղծ ձեռք բարձրացնել Մայր Եկեղեցու վրա, կստանա հայ ժողովրդի արդարացի ցասման և պատմության անողոք դատաստանի հարվածը։

Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու դեմ Փաշինյանի հայտարարությունները պարզապես ազգային խայտառակության գագաթնակետն են:

Սա արդեն զուտ հոգևորականության կամ աշխարհիկների կռիվը չէ. սա մեր լինելիության, հայի գենի և արժանապատվության սրբազան պայքար է։ Եվ այս պայքարում հաշտվողականությունն ու լռությունը հավասարազոր են ինքնասպանության։

Մենք չենք լռելու։ Մենք թույլ չենք տալու»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...