Ո՞վ է վարձել «Apollo»-ին՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ արշավ իրականացնելու համար և որքա՞ն գումար է վճարվել. Հայ դատ

11 Մարտի, 2026

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի հայտարարությունը.

Լոնդոնում տեղակայված «Apollo Strategic Communications» կազմակերպությունը 2026թ․ մարտի 2-ին, ամերիկյան լրատվամիջոցներին ուղարկված նամակով վերջիններիս խմբագիրներին առաջարկել է «ոչ հրապարակային քննարկումներ»՝ նպատակ ունենալով արատավորել  Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին, արժեզրկել ու վարկաբեկել դրա գործունեությունը։ Ամերիկյան լրատվամիջոցներին ուղարկված փակ նամակը հայտնվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի մոտ։ Ուշագրավ է՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի վերաբերյալ խոստացվող «տեղեկատվությունն» ամբողջությամբ համապատասխանում է Հայ դատի համակարգի դեմ

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Apollo Strategic Communications»–ի մայր ընկերությանը՝ «RSK Group»-ին է պատկանում «Azerbaijan Environment and Technology Centr Ltd» դուստր ընկերությունը, որը լայնածավալ ծրագրեր է իրականացնում Ադրբեջանում, մասնավորապես Կասպյան տարածաշրջանում, իսկ «Apoll»-ն իր գրանցումից ի վեր՝ 2009 թվականից, գործել է մի քանի անվանումներով՝ «Red Public Relations Limited» և  «Apollo Public Relations Limite»։

Ցավոք, ադրբեջանական ակնհայտ ուղղորդմամբ այս արշավին են միացել նաև ազգությամբ հայեր և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավոր։ Մասնավորապես, մարտի 2-ի նամակով ամերիկյան մամուլի պատասխանատուներին առաջարկվում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին վարկաբեկող տեղեկատվության փոխանցում հետևյալ անձանց հետ հանդիպումների միջոցով․

1.      Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոնգրեսական հանձնաժողովի անանուն աշխատակից,

2.      ՀՀ ԱԺ «Քացաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյան,

3.      Պատմաբան Նժդեհ Հովսեփյան,

4.      «Քարնեգի» հիմնադրամի այցելու-գիտաշխատող Կարո Փալյան։

Ավելի ուշ, X-ի իր միկրոբլոգում Կարո Փալյանը հրաժարվել է այդ արշավին մասնակցությունից՝ գրելով․ «լրագրողներին իմ անունից ուղարկվել են հաղորդագրություններ Հայաստանի վերաբերյալ, որոնք ես չեմ լիազորել»։

Հատկանշական է նաև, որ այս արտահոսքից հետո «Apollo Strategic Communications»-ը փակել է իր X-ի իր օգտահաշիվը, իսկ աշխատակիցների ցանկից հեռացրել է հրապարակված նամակը ստորագրած աշխատակից Դենիել Բլեյք-Մարտինի տվյալները։

Կատարվածի վերաբերյալ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը «Apollo Strategic Communications»-ից պահանջում է հետևյալ հարցերի պատասխանը․

  1. Ո՞վ է վարձել «Apollo»-ին՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ արշավ իրականացնելու համար և որքա՞ն գումար է վճարվել։
  2. Եթե «Apollօ»-ն Ամերիկայում գործել է օտար պատվիրատուի անունից՝ ամերիկյան կազմակերպության դեմ, ապա ինչո՞ւ չի գրանցվել ԱՄՆ Արդարադատության նախարարությունում՝ Foreign Agents Registration Act (FARA) օրենքի համաձայն։
  3. Ինչպե՞ս  և ինչո՞ւ են այս գաղտնի արշավում ներգրավվել Մարիա Կարապետյանը, Նժդեհ Հովսեփյանը և Կարո Փայլանը։
  4. Ի՞նչ կապեր ունի «Apollo» –ի մայր ընկերությունը՝ RSK Groupը, Ադրբեջանի, Ալիևների ընտանիքի և Կասպյան տարածաշրջանի էներգետիկ ընկերությունների հետ։

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...