Մարտի 2-ից ի վեր Լիբանանում առնվազն 83 երեխա է սպանվել և 254-ը՝ վիրավորվել. ՅՈՒՆԻՍԵՖ

10 Մարտի, 2026

Մարտի 2-ից ի վեր, ռազմական գործողությունների սրմանը զուգընթաց, առնվազն 83 երեխա է սպանվել և 254-ը՝ վիրավորվել։ Անցած շաբաթվա ընթացքում Լիբանանում օրական միջինը ավելի քան 10 երեխա է սպանվել, և մոտ 36 երեխա ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։

Վերջին 28 ամիսների ընթացքում Լիբանանում, ըստ հաղորդումների, սպանվել է 329 երեխա, իսկ 1,632-ը՝ վիրավորվել։ Միայն վերջին վեց օրվա ընթացքում սպանված երեխաների թիվն աճել է 25 տոկոսով՝ հասնելով սարսափելի ցուցանիշի՝ 412 զոհված երեխա։

Լիբանանում զանգվածային տեղահանումները ստիպել են մոտ 700,000 մարդու, այդ թվում՝ շուրջ 200,000 երեխայի, լքել իրենց տները՝ համալրելով նախորդ սրացումների հետևանքով արդեն իսկ տեղահանված տասնյակ հազարավորների շարքերը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում բոլոր կողմերին պաշտպանել խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ դպրոցներն ու ապաստարանները, և կատարել միջազգային հումանիտար իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունները։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հորդորում է անհապաղ ջանքեր գործադրել իրավիճակը դեէսկալացնելու և երեխաներին հասցվող հետագա վնասները կանխելու համար։

Նմանատիպ նյութեր

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն ընդունել է Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին։ Հաղորդվում է, որ ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսն ու Սարմեն Բաղդասարյանն անդրադարձել են Հայաստանի ներքին իրավիճակին, Հայաստան-Լիբանան...

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի Հանրապետության իշխանությունները ողջունում են Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունը և այն արձանագրումը, որ առկա տարաձայնություններից վեր պետք է դասվեն ազգային ու պետական նշանակության առաջնահերթությունները։ Այս մասին գրել է...

Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն․ փաստաբան

Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն․ փաստաբան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի Բարձր դատարանի ընտրություններն այն ցցուն օրինակն են, թե ինչպես են կազմակերպվում ընտրությունները ՀՀ-ում։ Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրության արդյունքում ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն։ Վլադիմիր...

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը

Դատական իշխանությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովում Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը»։...

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. 7 տարվա ընթացքում այդ թիվը կազմում է 14 մլրդ դոլար։ Հայաստանը, մասնավորապես Երևանը կարող էր փակել արտաքին պարտքը 7 տարվա ընթացքում, եթե ունենար...