Էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները տնտեսական հետևանքներ կունենան ամբողջ աշխարհի համար. Քաթարի նախազգուշացումը

10 Մարտի, 2026

Քաթարը նախազգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները տնտեսական հետևանքներ կունենան ամբողջ աշխարհի համար։

«Էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները, որոնք արդեն տեղի են ունեցել — ընդ որում՝ երկու կողմից էլ — վտանգավոր նախադեպ են ստեղծում… դա լուրջ հետևանքների կհանգեցնի ամբողջ աշխարհում», — հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչ Մաջեդ ալ-Անսարին։

Նրա խոսքով՝ Իրանն ուժեղացրել է քաթարի ենթակառուցվածքների վրա իր հարվածները։ «Քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծությունները շարունակվում են… և մենք մերժում ենք այդ հարձակումների վերաբերյալ Իրանի ցանկացած արդարացում», — ընդգծել է ալ-Անսարին։

ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Իրանի նախագահի ներողություն պարունակող հայտարարությունը չի ամրապնդվել իրական գործողություններով այն բանից հետո, երբ Բահրեյնի և ԱՄԷ-ի քաղաքները ենթարկվել են իրանական հրթիռների հարվածներին։

Առանձին հաղորդագրությամբ Քաթարի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ երեքշաբթի օրը երկրի տարածքին ուղղված հրթիռ է որսացել: Մաջեդ ալ-Անսարին ընդգծել է, որ Իրանը պետք է դադարեցնի հարձակումները նախքան որևէ բանակցություն սկսելը:

Նրա խոսքով՝ շարունակվում են բոլոր կողմերի հետ շփումները՝ նպատակ ունենալով հասնել հակամարտության դադարեցմանը:

«Լավագույն լուծումը մեր էներգետիկ օբյեկտների վրա հասցվող հարվածների դադարեցումն է»,- ասել է ալ-Անսարին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հորմուզի նեղուցում նավերի ուղեկցումը կարող է հնարավոր տարբերակ դառնալ, թե ոչ:

Նա նաև հայտնել է, որ պատերազմի սկզբից ի վեր Քաթարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին ընդամենը մեկ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ:

Այդուհանդերձ, Թեհրանի հետ կապի ուղիներն ամբողջությամբ չեն խզվել, նշել է ալ-Անսարին։ Այժմ Դոհան կենտրոնացած է դեէսկալացիայի և հարձակումների դադարեցման վրա։

«Քաթարի դեմ ցանկացած հարձակում կստանա համարժեք պատասխան», — հայտարարել է ալ-Անսարին։ «Իրանական ագրեսիայի հանդեպ դիմակայությունը դարձել է առաջնահերթություն՝ հաշվի առնելով դրա ազդեցությունը Քաթարի և համաշխարհային տնտեսության վրա»։

Նմանատիպ նյութեր

Չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել հանուն արդարության. Իվետա Տոնոյան

Չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել հանուն արդարության. Իվետա Տոնոյան

Այսօր տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին դատական նիստը։ Դատարանը չանդրադարձավ խափանման միջոցի փոփոխության հարցին՝ պատճառաբանելով, թե գործող խափանման միջոցի ժամկետի ավարտին դեռ 20 օր կա, գրել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը: «Շնորհակալ ենք բոլոր քաղաքական ուժերի...

Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը։...

Խոշոր ավտովթար Երևանում․ վիրավորներ կան

Խոշոր ավտովթար Երևանում․ վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց տանող հատվածում «Hyundai Sonata»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ ճակատի բախվել «BMW» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի...

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումը

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումը

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է հոկտեմբերի 15-ից կասեցնել «Մոդուս Գրանում» ընկերության՝ Ռուսաստան մատակարարումների համար նախատեսված արտադրանքի անասնաբուժական հավաստագրումը։ Առաջարկվում է սահմանափակումը պահպանել մինչև ռուսական գերատեսչության մասնագետների կողմից...

Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը․ Hetq.am

Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը․ Hetq.am

Երևան-Սևան մայրուղու վրայի, Արզնի գյուղին մոտ երկու կանգառներն ու գետնանցումը մասնավորեցվել են։ Այժմ գետնանցումը փակ է, կանգառներից մեկը դարձել է արագ սննդի կետ, իսկ մյուսը վարձակալության է տրվում։ Այս մասին գրել է Հետքը։ «Ամեն օր այս ճանապարհով անցնող հազարավոր...