Արտակարգ դեպք՝ Երևանում․ թմրանյութ պահելու կասկածանքով խաղասրահից ոստիկանություն են տեղափոխվել 13 քաղաքացի

10 Մարտի, 2026

Մարտի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թումանյան փողոցում գործող հայտնի խաղասրահներից մեկում ոմն Գալուստը և Վլեն գումարով խաղեր են կազմակերպում և տեղում թմրամիջոցներ են օգտագործում և այլ կազմակերպիչների հեռախոսներում առկա են անհրաժեշտ տեղեկությունները, իսկ թմրամիջոցը պահում են սառնարանի տակ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված խաղասրահ են ժամանել ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշված հասցեից թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնականի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Սերգեյ Գ․-ն, Երևանի բնակիչ 45-ամյա Հայկ Հ․-ն, Լոռու մարզի բնակիչներ 29-ամյա Վարդան Գ․-ն, 35-ամյա Դավիթ Ս․-ն, 44-ամյա Արայիկ Ս․-ն և Երևանի բնակիչ 55-ամյա Արման Ա․-ն, ովքեր նշված հասցեում զբաղվել են թղթախաղով, ինչպես նաև ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և ապօրինի ձեռնարկատիրական գոծունեությամբ զբաղվելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 34-ամյա Աննա Պ․-ն, 61-ամյա Ամալյա Ղ․-ն, 29-ամյա Սյուզաննա  Կ․-ն, 36-ամյա Քնարիկ Ա․-ն, 36-ամյա Ադրինե Մ․-ն, 44-ամյա Գալուստ Պ․-ն և 39-ամյա Վլադիմիր Ս․-ն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքի դիմաց մեքենայից դուրս բերելու ընթացքում Արայիկ Ս․-ն և Վլադիմիր Ս․-ն իրենց մոտից նետել են 0․49 գրամ ընդհանուր քաշի թմրամիջոց։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

 

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...