ՀՊՄՀ ռեկտորի և պրոռեկտորի պաշտոնը զբաղեցրած անձինք մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ

9 Մարտի, 2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց ծառայողական լիազորությունները, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Մասնավորապես՝ համալսարանի պրոռեկտորի պաշտոնը զբաղեցրած անձը, ռեկտորի իմացությամբ, տրանսպորտային բաժնի պետին և համալսարանի ենթակայությամբ գործող «Աղավնաձոր» ուսումնական բազայի տնօրենին առաջարկել է «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի և բազայի կանոնադրությամբ սահմանված կարգի խախտմամբ հյուրերի ընդունման, նրանց հանգստի կազմակերպման, վերջիններից ստացված և հիմնադրամի հաշվեկշռում մուտքագրված գումարները  տնօրինելու դիմաց իրեն և ռեկտորին կաշառք տալ:

Վերը նշված պաշտոնատար անձինք կաշառք են պահանջել և ստացել նաև հիմնադրամի հաշվեկշիռ մուտքագրման ենթակա վարձավճարներ տնօրինելու, հիմնադրամի կողմից ստեղծված  ՍՊ ընկերությունը ապօրինի ղեկավարելու և դրա գործունեության արդյունքում ստացված գումարները տնօրինելու, համալսարանի աշխատակիցներին համատեղությամբ այլ պաշտոնի նշանակելու և մի շարք այլ հանցավոր գործողություններ կատարելու դիմաց:

Հիշյալ գործողությունների արդյունքում՝ համալսարանի պաշտոնատար անձինք որպես կաշառք ընդհանուր ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 18 միլիոն ՀՀ դրամ գումար: Բացի այդ, նախաքննության ընթացքում հայտնաբերվել են ռեկտորի և պրոռեկտորի կողմից իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները չարաշահելու հետևանքով շուրջ 12 միլիոն ՀՀ դրամի գումարի հափշտակության դեպքեր: Արդյունքում՝ շուրջ 30 միլիոն ՀՀ դրամ չի մուտքագրվել համալսարանի հաշվեկշիռ:

Համալսարանի ռեկտորին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (5 դրվագ),  435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (5 դրվագ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին  կետով:

Պրոռեկտորին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (5 դրվագ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (5 դրվագ ), 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին  կետով և 2 դրվագ 445-րդ հոդվածի 2-րդ մասով: Համալսարանի ևս 8 աշխատակիցների մեղադրանքներ են ներկայացվել կաշառք տալու, կաշառք ստանալուն օժանդակելու և խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...