Հենց առաջնորդը սկսեց մեղքը գցել ուրիշների վրա դուրս գրելու առաջնորդ է․ Ռոբերտ Քոչարյան

8 Մարտի, 2026

 

«Ինձ ապշեցնում է մեր ժողովրդի մոտ հանդուրժողականությունը ստի նկատմամբ։ Մեկ անգամ նույնիսկ հրապարակային այդ օրինակը բերել եմ՝ գերմանացու վերաբերմունքը ստի նկատմամբ և մեր ժողովրդի վերաբերմունքը ստի նկատմամբ։ Գերմանիայում եղել է պաշտպանության նախարար, որի մասին ասում էին՝ հեսա այս մարդը փոխարինում է Մերկելին։ Լրագրողները հայտնաբերեցին իր դիսերտացիայի մեջ մի պարբերություն, պլագիատ ինչ-որ մի տեղից, մի տեղից ուղղակի արտագրած, կարող է նույնիսկ տեխնիկական սխալ էր, որ տակին այդ հղումը չէր դրել, որ այս միտքը ուրիշ տեղից է: Երբ որ սա հայտնաբերվեց, այդ մարդը ներողություն խնդրեց, հրաժարական տվեց և քաղաքական ասպարեզիզից կորավ մինչև հիմա: Ձայնը ոչ մեկը չի էլ լսում:

Երկրորդ պատմությունը նույն Գերմանիայում: Գերմանիայի նախագահ: Մի հրապարակում եղավ, որ ինչ-որ ցածր տոկոսով վարկ է վերցրել ինչ-որ մի տեղից նախագահի կինը․ արդյունքում նախագահը հրաժարական տվեց, երկու տարի դատարաններով ապացուցեց, որ այդպիսի բան չկա, ինքը ճիշտ է, բայց պաշտոնը թողեց անմիջապես, որովհետև հանրային ընդվզումը այնպիսի մեծ էր, որ իրենք չէին կարող մնալ իրենց պաշտոնում:

Հիմա համեմատիր այս ամենը մեր իրականության հետ, որ կարելի է 100 անգամ խաբել և այնուամենայնիվ ունենալ բավական մեծ զանգված, որը սիրում է, հավատարիմ է, պատրաստ է գնալ և քվեարկել այդ մարդու նկատմամբ: Սա ամենից սարսափելին է, որը կա այսօր մեր հասարակության մոտ, և նաև պատճառներից մեկը, իմ կարծիքով, սա է կենսամակարդակի մեջ՝ ինչու են գերմանացիք ավելի լավ ապրում, քան Հայաստանում։ Որովհետև Սա ձևավորում է լրջագույն պատասխանատվություն քաղաքական գործիչի մոտ սեփական ժողովրդի հետ  կոմունիկացիայի առումով»,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Փոդքասթն ամբողջությամբ՝ այստեղ։

Նմանատիպ նյութեր

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴթեկնածու Գերասիմ Վարդանյանը գրում է. «Սիրելի՛ արտաշատցիներ, ընկերներ, բարեկամներ, համագյուղացիներ, Շաբաթներ տևած մեր քարոզարշավն ամփոփել եմ 5-րդ ալիքին տված հարցազրույցով, որը կհեռարձակվի այսօր՝ ժամը 22։20-ին։ Վաղն արդեն լռության օր է։...