208 մլն դոլարի հավելյալ բեռ պետբյուջեի վրա. Ֆիննախը թոշակների բարձրացումը ռիսկային է համարում. «Հետք»

5 Մարտի, 2026

Կառավարությունն այսօրվա՝ մարտի 5-ի նիստում նախատեսում է ընդունել ապրիլի 1-ից թոշակների բարձրացման որոշումը։ Մոտավորապես 600 000 քաղաքացու թոշակ կբարձրանա ուղիղ 10 000 դրամով։ Կենսաթոշակների, նպաստների չափի ավելացումը պետբյուջեի վրա տարեկան 78.7 մլրդ դրամի կամ ավելի քան 208 մլն դոլարի հավելյալ ծախս է։ Այս ծախսը Կառավարության անդամները մտադիր են կատարել 2025թ. տնտեսական աճի հաշվին, սակայն Ֆինանսների նախարարությունը համաձայն չէ։ Որոշման նախագծի ամփոփաթերթում Ֆինանսների նախարարությունը ռիսկային է համարել թոշակների բարձրացումը, քանի որ «նախագծով հստակ գնահատված չեն ֆինանսական կարիքի ֆինանսավորման աղբյուրները»։ Այս մասին գրում է Հետքը։

«Թոշակառուներն այս որոշման մեջ ունեն որոշակի դերակատարում». վարչապետ

Առաջին անգամ թոշակների բարձրացման մասին փետրվարի 25-ին ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում 2025թ. տնտեսական աճը եղել է կանխատեսվածից ավելի բարձր, սա մեզ համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում, և Հայաստանի քաղաքացիները այդ աճի արդյունքը պետք է տեսնեն իրենց կյանքում։

Կարծում եմ՝ հենց իրենք՝ թոշակառուները այս որոշման մեջ ունեն որոշակի դերակատարում, որովհետև հետվճարի համակարգից հետո հատկապես նրանք ավելի ու ավելի շատ են անկանխիկ առևտուր անում՝ այդպիսով նպաստելով, որ ստվերային շրջանառությունը ՀՀ-ում կրճատվի»,- ասաց վարչապետը։

Այնուհետև Հանրային հեռուստաընկերության եթերում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով բյուջեի հավելյալ ծախսին, նշեց, որ կա տնտեսական աճի նոր ցուցանիշ 2025թ.-ի համար, որը թույլ է տալիս ավելի համարձակ ֆիսկալ քաղաքականություն վարել։

«Տնտեսության համար ահռելի մեծ թիվ է 2% ավելի տնտեսական աճ ունենալ»,- ասաց նա։

«Բյուջեում այդ փողերը կան». Գևորգ Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ պնդեց՝ «բյուջեում այդ փողերը կան»։

Կրկին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Պապոյանը հայտարարեց՝ եթե կա 200 մլն դոլար, այդ գումարը չի գնում մի քանի օլիգարխների և մի քանի պաշտոնյաների գրպանը, ինչպես սովորաբար, այլ գնում է մոտ 660 000 ՀՀ քաղաքացիների գրպանը։

«Մեր պահուստային միջոցներն են հնարավորություն տվել, դա մեր՝ նախատեսվածից ավելի բարձր տնտեսական աճն է, սա հնարավորություն է տվել ավելի մեծ հարկային միջոցներ հավաքագրել, հնարավորություն է տվել պահուստային միջոցներ ունենալ»,- ասաց Պապոյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր

Առաջիկա օրերին ԱՄՆ-ն ուժգին հարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ

Առաջիկա օրերին ԱՄՆ-ն ուժգին հարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ

ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը լրագրող Հյու Հյուիթի փոդքաստում հայտարարել է, որ Իրանի դեմ ամերիկյան հարվածները կշարունակվեն՝ մեկնաբանելով Իրանի հետ բանակցությունների ընթացքը։ Հայտնում են ԶԼՄ-ները: «Այս գիշեր նրանց  շատ ուժեղ հարված կհասցնենք, վաղն էլ կրկին շատ ուժեղ...

Արևմուտքին չի հաջողվի քայքայել Ռուսաստանը. Պատրուշև

Արևմուտքին չի հաջողվի քայքայել Ռուսաստանը. Պատրուշև

Ռուսաստանի նախագահի օգնական, ՌԴ Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը վստահ է, որ Արևմուտքին չհաջողվեց քայքայել Ռուսաստանը 1990-ականներին և չի հաջողվի դա անել նաև այժմ։ «Պետք է ընդունել, որ աշխարհում միշտ եղել են ուժեր, որոնք ատել են Ռուսաստանը և նրա ոչնչացման...

Տնտեսվարողները ծանր վիճակում են. «Հրապարակ»

Տնտեսվարողները ծանր վիճակում են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Չնայած Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից վերադառնալուց հետո հայտարարեց, որ արտահանումների հետ կապված խնդիրները հարթվել են, եւ շուտով կվերսկսեն հայկական ապրանքները ռուսական շուկա ուղարկել՝ ակնարկելով, որ ՌԴ վարչապետի հետ հանդիպումն արդյունավետ է...

Կաթողիկոսն այցելել է ՀՀ-ում Իրանի դեսպանատուն, հարգանքի տուրքը մատուցել Ալի Խամենեիի հիշատակին

Կաթողիկոսն այցելել է ՀՀ-ում Իրանի դեսպանատուն, հարգանքի տուրքը մատուցել Ալի Խամենեիի հիշատակին

Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է ՀՀ–ում Իրանի դեսպանատուն և իր հարգանքի տուրքը մատուցել Իրանի նահատակ գերագույն առաջնորդ Այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի հիշատակին։ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ հանդիպման ժամանակ նա իր ցավակցությունն ու կարեկցանքն է...