Անձրևի հետևանքով Բաբաջանյան փողոցից դեպի Ձիարշավարան տանող ճանապարհահատվածը ծածկվել է ջրով

27 Փետրվարի, 2026

Այսօր՝ փետրվարի 27-ին, հերթական անգամ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հորդառատ անձրևի հետևանքով Բաբաջանյան փողոցից դեպի Ձիարշավարան տանող ճանապարհահատվածը, կամրջի տակ, որը նաև ճանապարհը կապում է Իսակովի պողոտայի հետ ամբողջությամբ լցվել է ջրով։

Արդեն 2 ժամ է միայն օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներներն է, որ պոմպով փորձում են ջուրը մղել անվտանգ վայր։

Տասից ավելի վարորդներ փրկարարների հետ արհեստական լճակում հայտնաբերել են իրենց ավտոմեքենաների վրայից ընկած համարանիշները, սակայն մի քանիսն էլ սպասում են մինչև ջուրը ցամաքի, որպեսզի համարանիշները գտնեն։

ֆոտոլրագրողը հայտնում է, որ ո՛չ Երևանի քաղաքապետարանից, ո՛չ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից չեն բարեհաճել որպեսզի տեղում ծանոթանան խնդրին, կամ գոնե օգնեն փրկարարներին։

Նմանատիպ նյութեր

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի...

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...