Բացահայտվել է հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ. չորս անձ ձերբակալվել է

25 Փետրվարի, 2026

Համակարգչային տեխնիկայի կիրառմամբ հանցավոր գործունեություն իրականացնող անձինք և կազմակերպությունները Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության օպերատիվ տեսադաշտում են։ ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, վարչությունում ստացված հերթական օպերատիվ տեղեկությունը մայրաքաղաքի Պարոնյան փողոցի հասցեներից մեկի կիսանկուղային հարկում գործող գրասենյակային նշանակության տարածքում մի խումբ անձանց հանցավոր գործունեության վերաբերյալ էր։

«Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ՝վարձակալելով Երևան քաղաքի Պարոնյան փողոցում գտնվող կիսանկուղային գրասենյակային նշանակության տարածքը, այն կահավորել են հատուկ համակարգչային տեխնիկայով և դրանցում ներբեռնված հատուկ ծրագրակազմերի կիրառմամբ կատարել նամակագրություն, ինչպես նաև հեռախոսազանգեր ունեցել ԱՄՆ-ում բեռնափոխադրման գործընթաց իրականացնող անձանց հետ, որոնց առաջակել իրականացնել բեռնափոխադրում տարբեր ապրանքների համար։ Հիշյալ գործընթացի ընթացքում ենթադրյալ հանցավոր մեխանիզմը կիրառող անձինք իրենց վստահված ուղեբեռը հափշտակել են և այն տեղափոխել այլ հասցե, որը հետագայում վաճառվել է տարբեր երկրներում»,- նշել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչություն բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հափշտակությունների դեմ պայքարի բաժնի պետ Վաղինակ Մինասյանը։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցավոր գործունեությամբ զբաղվող անձանց ինքնությունը: Պարզվել է, որ խմբի տարբեր անդամներ, պարբերաբար այցելել են նշված հասցե և գործունեության դիմաց վարձատրվել կանխիկ՝ ԱՄՆ դոլարով։
Իրականացված միջոցառումների արդյունքներով Քննչական կոմիտե է ներկայացվել առերևույթ հանցագործության մասին հաղորդում: Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Փետրվարի 20-ին Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները Երևան քաղաքի քննչական վարչության գործընկերների հետ համատեղ, դատարանի որոշմամբ, Երևան քաղաքի Պարոնյան փողոցի հասցեներից մեկի կիսանկուղային հարկում գտնվող գրասենյակում իրականացրել են անակնկալ խուզարկություն։

«Հայտնաբերվել են տարբեր տեսակի թվային տեղեկություններ ենթադրյալ բեռնափոխադրման գործընթացը կազմակերպելու վերաբերյալ, ինչպես նաև բջջային հեռախոսներ, որոնք օգտագործվել են բեռնափոխադրման գործընթացը ապահովելու նպատակով։ Հայտնաբերված ամբողջ համակարգչային տեխնիկան առգրավվել է և փոխանցվել է Քննչական մարմին՝ հետագա նախաքննական գործողություններ իրականացնելու նպատակով»,- նշել է Վաղինակ Մինասյանը։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 4 անձ ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն:
Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը համագործակցում է ԱՄՆ իրավապահ մարմինների հետ՝ ենթադրյալ հանցավոր մեխանիզմի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու ուղղությամբ:

 

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...