1941թ. հունիսի 22-ն էր՝ Յուղի մայրիկը լույս աշխարհ բերեց Սպարտակ Խաչատրյանին, ճիշտ այն օրը, երբ Լևիտանը հայտարարեց Հայրենական մեծ պատերազմի սկսվելու մասին։ Մայրը տղային «Լոլո» անվանեց, կարճ ժամանակ անց հանձնեց պետության խնամքին։ Մանկատանը «Լոլոն» ապրեց 14 տարի՝ առանց մայրական խնամքի ու ջերմության, բոլոր ազգականներից հեռու ու միայնակ։
Ծաղկաձորի մանկատանը տղային նոր անունով կնքեցին՝ Սպարտակ։ Սպարտակ կամ Ռազմիկ էին անվանում պատերազմի տարում ծնված և մանկատանը հայտնված բոլոր տղաներին։
14 տարի անց՝ մայրը կրկին այցելեց Ծաղկաձորի մանկատուն, գտավ որդուն ու տուն բերեց։ Վարսեր գյուղի փոքրիկ հացատներից մեկում էր ապրում Սպարտակի 4 հոգանոց ընտանիքը։ Հացատունը ընտանիքի համար միաժամանակ և՛ տուն էր, և՛ անասնագոմ։ Մինչև զինծառայության մեկնելը Սպարտակն անսանապահությամբ էր զբաղվում։ Զորացրվելուց հետո դարձավ էքսկավատորի վարորդ, սկսեց գումար վաստակել, նոր տուն կառուցել՝ տան հիմքում երջանկության սերմեր շաղ տալով։
Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենում ապօրինի տնային կալանքի տակ գտնվող բարերար, գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ ապօրինի քրեական գործով դատական նիստ։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...
Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նոյեմբերի 18-ին կժամանի Երևան և Բաքու: Իր առաջին այցից առաջ նա քննադատել է Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում և կոչ արել Մոսկվային չխոչընդոտել տարածաշրջանի երկրների մերձեցմանը Եվրամիության հետ։ Այս մասին գրում...
Երևանում նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-ի և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 18-ի և 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է կարճատև անձրև, 21-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում նոյելբերի 17-ի ցերեկը, 18-ի և 19-ի գիշերը...
Նոյեմբերի 18-ին Հայաստան կժամանի Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, հայտնել են ԱԳՄԱ նախարարությունից: ԱԳՄԱ նախարարությունում կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Նախարարները հանդես կգան համատեղ մամուլի...