Աշխարհի 50 լավագույն համալսարանների շրջանավարտները կազատվեն զինվորական ծառայությունից

24 Փետրվարի, 2026

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների ընթացքում նախագծում որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս մասին փետրվարի 24-ին Խորհրդարանի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից կազատվեն այն քաղաքացիները, որոնք ավարտել են աշխարհի 50 լավագույն համալսարանները և առնվազն երեք տարի աշխատել են Հայաստանում։ «Պարտադիր զինվորական ծառայությունից կազատվեն այն քաղաքացիները, որոնք Շանհայի վարկանիշային աղյուսակի առաջին 50-ի մեջ ընդգրկված համալսարաններում բակալավրի, մագիստրոսի կամ ասպիրանտուրայի ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի կաշխատեն Հայաստանի Հանրապետությունում՝ կառավարության կողմից սահմանված մասնագիտություններով», — բացատրել է Անդրեասյանը։

Այս օրենսդրական փոփոխությունից հետո համապատասխան ենթաօրենսդրական ակտերով կսահմանվի, որ նշված հիմքով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և ուսումն ավարտած քաղաքացիները պարտավոր կլինեն վերադառնալ Հայաստանի Հանրապետություն՝ նախատեսված կարգով աշխատանքի անցնելու համար։

Ըստ նախարարի՝ փոփոխությունների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արդեն իսկ տարկետում ստացած քաղաքացիների վերադարձի ապահովմամբ և նրանց հնարավորություն ընձեռելով իրենց գիտելիքներն օգտագործել Հայաստանի Հանրապետությունում։

Որոշ քննարկումներից հետո նշված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են խորհրդարանի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

Նմանատիպ նյութեր

Ի գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրենների

Ի գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրենների

Հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննությունները կազմակերպելու նպատակով տվյալ առարկաների թեստերը Գնահատման և թեստավորման կենտրոնի www.atc.am կայքում կտեղադրվեն վերաքննության օրերին: Ժամը 10:00-ին կայանալիք առարկայի թեստը կտեղադրվի ժամը 09:30-ին, իսկ...

Պրոհայկական քաղաքականությունն այն է, որ ես չեմ ուզում հայի գումարը թողնեմ ուրիշին․ Նարեկ Կարապետյան

  «Մենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետներ, ոլորտի պրոֆեսիոնալներ: Կարող էինք ձեր մոդելով գնալ (ամենայն հարգանքով բոլորի հանդեպ)․ ձեր առաջարկած թեկնածուների մեջ մեկ հոգի ես տեսա, որ եղած թեկնածուների համեմատ այդ...

Որքան գոռում եք Եվրոպա, այնքան ավելի են վատթարանում մարդու իրավունքները ՀՀ-ում․ Աննա Գրիգորյան 

«Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի ղեկավարի ընտրության հարցն ենք քննարկում և, անկեղծ ասած, ես միգուցե և չմոտենայի ամբիոնի եզրափակիչ ելույթ ունենալու համար, եթե որոշ հարցադրումներ չհնչեին տիկին Հովսեփյանին։ Այն հարցադրումները, որոնք...

Դուք կուրացած եք Թուրքիայի նկատմամբ վախից․ Իշխան Սաղաթելյան

  «Անցնող օրերին, երբ որ իմ դաշնակցական ընկերները կամ ընդդիմության ներկայացուցիչները այս ամբիոնից խոսում էին հայկական շահի մասին, իշխանության որոշ պատգամավորներ շատ հետևողական, մեղադրական տոնով հարցադրում են հնչեցնում, թե ինչու չեք...

Ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Իրանի զինված ուժերը ուշադիր հետևում են Պարսից ծոցի պետությունների տարածքում ԱՄՆ ԶՈՒ-ի տեղակայմանը և ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկեն որպես ագրեսիա Թեհրանի դեմ: Այդ մասին հայտարարել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Աբդոլլահին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «ԱՄՆ...