Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվացում է նկատվում

20 Փետրվարի, 2026

«Հերացի վերլուծական» կենտրոնը վերլուծել է 7-րդ շաբաթվա սուր շնչառական վարակների համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում:

Սուր շնչառական վարակների շաբաթական վերլուծության արդյունքում արձանագրվել է որոշակի ակտիվացում բոլոր տարիքային խմբերում:

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հոսպիտալացված սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) դեպքերի ամփոփ վերլուծության համաձայն` 2026թ.-ի 7-րդ շաբաթվա ընթացքում (09.02-15.02.2026թ.) ծանր ՍՇՎ-ով նոր դեպքերի թիվը եղել է 78, ինչն ավելացել է 18%-ով` նախորդ շաբաթվա համեմատ: ԾՍՇՎ-ով նոր դեպքերը կազմել են ընդհանուր հոսպիտալացվածների 9%-ը, նախորդ շաբաթվա 7.4%-ի համեմատ: Տարիքային խմբերում դեպքերի բաշխման վերլուծությունը վկայում է, որ ավելացել է նաև մինչև 5 տարեկանների մասնաբաժինը` կազմելով ընդհանուր դեպքերի 55%-ը (43 դեպք)` նախորդ շաբաթվա 50%-ի փոխարեն:

Դեպքերի 40%-ը (31 դեպք) եղել 5-14 տարեկանների, 4%-ը (3 դեպք)` 15-29 տարեկանների, 1%-ը (1 դեպք)` 30-64 տարեկանների շրջանում: ԾՍՇՎ-ով 4 հիվանդ (մինչև 5 տարեկան) ընդունվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք:

Նշված ժամանակահատվածում գրիպի նկատմամբ հետազոտված նոր ԾՍՇՎ դեպքերի թիվը կազմել է 8:

Կարևոր է ընդգծել, որ ԾՍՇՎ-ով հոսպիտալացվածների շրջանում մահվան դեպքեր չեն արձանագրվել:

Համաձայն պաշտոնական հրապարակումների` Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, մետապնևմովիրուսի, պարագրիպի հարուցիչները։

Համաձայն հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի (ECDC) ամփոփ տվյալների` 2026թ.-ի փետրվարի 2-ից 8-ը գրիպի տարածաշրջանային ցուցանիշները ինչպես առաջնային, այնպես էլ հիվանդանոցային օղակներում շարունակվում է նվազել սեզոնի սկզբում արձանագրված բարձր մակարդակից:
Հոսպիտալացումների հիմնական դեպքերը 65 և ավելի բարձր տարիքի անձիք են:

Տարածաշրջանում A (H3) գրիպի վիրուսը շարունակվում է մնալ շրջանառվող գերակշռող տեսակը (77%), չնայած հայտնաբերվում է նաև A(H1) վիրուսը (23%): Տարածաշրջանային մակարդակում գրիպի դրական արդյունքով թեստերի թիվը գերազարցում է 10% համաճարակային շեմը` կազմելով 28%, նախորդ շաբաթվա 33%-ի փոխարեն: 31 երկրների դրական թեստերի միջին ցուցանիշը կազմել է 13%, ևս 22 երկրներ հաղորդել են առնվազն 10%:

SARS-CoV-2 վարակի ակտիվության տարածաշրջանային մակարդակը պահպանվել է 3%:

Շնչառական սինցիցիալ վիրուսի (RSV) ակտիվությունը նախորդ շաբաթվա համեմատ գրեթե նույնն է: RSV դրական նմուշների մակարդակը եղել է 10%: Մինչև 5 տարեկան երեխաները դեռևս կազմում են դեպքերի գերակշռող մասնաբաժինը:

 

Նմանատիպ նյութեր

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...