Ինչո՞ւ Հայաստանի ավիաոլորտը մնաց ԵՄ «սև ցուցակում»․ Քաղավիացիան մանրամասներ է հայտնում

20 Փետրվարի, 2026

ԵՄ գնահատողական այցի ընթացքում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում և ավիաընկերություններում չեն հայտնաբերվել թռիչքային անվտանգության վրա ուղղակի ազդեցություն ունեցող թերություններ։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

2020 թվականին Եվրոպական հանձնաժողովը հայկական բոլոր ավիաընկերություններին ներառեց թռիչքների անվտանգության «սև ցուցակում»։ 2025թ–ի աշնանը ԵՄ-ն նոր աուդիտ իրականացրեց՝ գնահատելու առկա իրավիճակը։ 2026թ–ի փետրվարի 3-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ ՀՀ ավիաոլորտը ԵՄ «սև ցուցակից» դեռևս դուրս չի գա, քանի որ նոր խախտումներ են հայտնաբերվել։

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ աշնանային այցի ընթացքում արձանագրված թերությունները չեն կրկնում 2020թ․ արձանագրվածները և հիմնականում վերաբերում են կոմիտեի թռիչքային գործունեության վարչության կողմից օդանավ շահագործողների սերտիֆիկացման և վերահսկողության գործառույթի իրականացման մասով որոշ բացերին։ Մասնավորապես, արձանագրված թերությունները պայմանավորված են որակի ապահովման համակարգի (Compliance Monitoring System) ոչ ամբողջական կիրառմամբ։

Կոմիտեից հայտնում են, որ համակարգը նոր է ներդրվել և որակյալ աշխատանք կատարելու ադմինիստրատիվ մշակույթ ձևավորելու համար հետագա բարելավումների անհրաժեշտություն կա։

Թերությունների վերացման նպատակով կոմիտեն մշակել է ճանապարհային քարտեզ, որում ներառվում են կարժաճամկետ և երկարաժամկետ գործողություններ։

«Կոմիտեի կողմից մշակվել է ուղղիչ գործողությունների պլան և ներկայացվել ԵՄ։ Այդ թերությունների մի մասը վերացվել է կոմիտեի կողմից, իսկ մյուս մասի վերացման աշխատանքներն ընթացքի մեջ են՝ կապված որակի ապահովման համակարգի և ադմինիստրատիվ մշակույթի բարելավման, ինչպես նաև պատշաճ սերնդափոխության ապահովման հետ»,- հայտնում են կոմիտեից։

ԵՄ կողմից արձանագրված թերությունների վերացման նպատակով ներկայում կոմիտեն վերանայում է «Ավիացիայի մասին» օրենքը, որի ընդունումից հետո կընդունվեն նաև ենթաօրենսդրական իրավական ակտեր։ Նշվում է, որ նոր պահանջների ներդրումը և հետագայում դրա ապահովումը պահանջում է լրացուցիչ մարդկային ռեսուրսների ներգրավում, ուստի կոմիտեն ներկայացրել է առավելագույն հաստիքների ավելացման վերաբերյալ առաջարկություն։

Կոմիտեից հավելում են, որ ներկայացված ուղղիչ գործողությունների պլանը նախ պետք է ընդունելի լինի ԵՄ-ի կողմից, որից հետո միայն ԵՄ-ն կվավերացնի նախատեսված և կատարված քայլերը։ Վավերացման արդյունքների հիման վրա էլ ԵՄ-ն կքննարկի և կսահմանի հաջորդ գնահատողական այցի անցկացման ժամկետները։

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...