Փաշինյանի գործողությունները կարող են թուլացնել թե՛ հայրենիքը, թե՛ սփյուռքը. CCAF

16 Փետրվարի, 2026

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով այն, ինչ որակել է որպես Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականապես դրդված արշավ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։

CCAF-ը խորին ափսոսանքով և առավելագույն վճռականությամբ դատապարտում է Հայաստանի Հանրապետությունում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սկսված բռնաճնշումները։ Այս սրացումը նոր՝ առավել վտանգավոր փուլ է թևակոխել՝ Սրբազան Հայրապետ Գարեգին Բ-ի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հարուցված անհիմն և ապօրինի հետապնդումներով, այնպիսի գործողությունների համար, որոնք ակնհայտորեն գտնվում են բացառապես հոգևոր իշխանության իրավասության ներքո։ Քաղաքական բնույթի այս արշավը՝ ուղղված Հայ Եկեղեցու գերագույն առաջնորդի և նրա հոգևորական դասի դեմ, անթույլատրելի ոտնձգություն է հայկական ազգային ինքնության հիմնասյուներից մեկի նկատմամբ։ Այն թուլացնում է ամբողջ ազգը՝ հայրենիքից մինչև սփյուռք՝ ներսում բացելով պառակտում, որից կարող են ուրախանալ միայն նրա հակառակորդները։

Այն պահին, երբ հայ ժողովուրդը կանգնած է լուրջ արտաքին սպառնալիքների առջև, նա չի կարող իրեն թույլ տալ նման բախումներ, որոնք նույնքան անպատշաճ են, որքան կործանարար՝ նրա միասնության և բարոյական ուժի համար։

CCAF-ը կոչ է անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ամբողջ կառավարությանը խելքի գալ և անմիջապես վերջ դնել այս վտանգավոր շեղումներին, որոնք հիշեցնում են ստալինյան շրջանի գործելակերպը և մեր պատմության ամենամութ էջերը։

CCAF-ը պահանջում է անհապաղ վերանայել Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսների և նրա քարտուղարի նկատմամբ ընդունված ապօրինի որոշումները։ CCAF France-ը իր հարգանքն է հայտնում Սրբազան Հայրապետ Գարեգին Բ-ին և Հայ Առաքելական Եկեղեցուն՝ վստահեցնելով իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժեղ Հայաստանում» երեկ երկար են քննարկել՝ հրապարակայի՞ն պատասխանել Փաշինյանի հայտարարությանը, որ եթե չհաջողվի համոզել ընդդիմությանը նոր սահմանադրության հարցում, արտահերթի կգնան, թե՞, այնուհանդերձ, խուսանավել, քանի դեռ հարցն օրակարգ չի մտել։...

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ սկանդալային և անսպասելի իրավիճակ է ստեղծվել։ Մեզ հաջողվել է պարզել, թե առաջադրված դատավորներից ով քանի ձայն է ստացել ՍԴ ներսում....

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի...

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...