Շատ-շատ պայմանագրային ծառայողներ, որոնք և՛ սուբյեկտիվ, և՛ օբյեկտիվ պատճառներով ատեստացիայի անհրաժեշտ շեմը չեն կարողացել հաղթահարել, բայց գլուխը կախ չարքաշ կյանքով շարունակում են ծառայել հանուն Հայաստանի Հանրապետության․ պատգամավոր
Թիկունքային ծառայության շատ զինծառայողներ, որոնց ատեստացիայի հերթը դեռ չի հասել, ստանում են շատ ավելի նվազ աշխատավարձ, քան ատեստացիա անցած կամ «Պատիվ ունեմ» ծրագրում: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Շատ-շատ պայմանագրային ծառայողներ, տարիներով մարտական հերթապահություն իրականացրած, որոնք և՛ սուբյեկտիվ, և՛ օբյեկտիվ պատճառներով ատեստացիայի այն անհրաժեշտ շեմը չեն կարողացել հաղթահարել, բայց գլուխը կախ չարքաշ կյանքով շարունակում են ծառայել հանուն Հայաստանի Հանրապետության: Եվ այստեղ է ամբողջ խնդիրը․ ատեստացիայով աշխատավարձի լոկ բարձրացում, թե՞ համատարած աշխատավարձի, բազային աշխատավարձի բարձրացում, որը հնարավորություն կտար, շատ ավելի արժանապատիվ ծառայություն իրականացնել:
Իրականում, պարոն Պապիկյան, օրերս դուք նոր մոդուլային զորամաս էիք բացել, աչքովս ընկավ շարք կազմած բարձրաստիճան զինվորականների բատինկաները: Հրամանը տվել եք, որ սպիտակ բատինկաներ պետք է հագնեն, բայց որտեղի՞ց այդ բատինկաները, ով որ խանութից կարողանում գնտում է: Եվ եթե նայեք լուսանկարները, կտեսնեք, որ չորս-հինգ սպա կանգնած է, ամեն մեկի հագին տարբեր բատինկա»,- ասաց նա։
Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել, նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...
«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...