Եպիսկոպոսաց ժողովի գումարման ձևաչափը որոշվում է ոչ թե ձևականորեն, այլ՝ նպատակահարմարության և արդյունավետության սկզբունքներով. Տեր Արարատ

6 Փետրվարի, 2026

Տեր Արարատ քահանա Պողոսյանը Եպիսկոպոսաց ժողովի՝ Սուրբ Էջմիածնից դուրս գումարման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վարչական և ժողովական համակարգը բնութագրվում է պատմականորեն ձևավորված համադրական կառուցվածքով, որտեղ, ժողովի տեսակից կախված, ներգրավված են թե՛ հոգևորականներ, թե՛ աշխարհականներ։ Եկեղեցու ներքին կյանքի կարգավորումը, միջեկեղեցական հարաբերությունները և հավատացյալ–Եկեղեցի շփման կանոնակարգումն իրականացվում են ժողովական մարմինների միջոցով՝ հիմնվելով սրբազան ավանդության, կանոնների և պատմական փորձառության վրա։

Ժողովների շարքում հատուկ տեղ ունեն այն մարմինները, որոնց կազմում բացառապես հոգևորականներ են ընդգրկված։ Այդպիսիք են՝ քահանայից, միաբանական ու եպիսկոպոսաց ժողովները։ Եպիսկոպոսաց ժողովը Հայոց Կաթողիկոսին առընթեր գործող կանոնական մարմին է, որի իրավասության շրջանակը ներառում է եկեղեցական կյանքի գրեթե բոլոր առանցքային ոլորտները՝ հոգևոր-կրոնական, կարգապահական, վարչական-կազմակերպչական, կրթական, քարոզչական, մշակութային, տնտեսական, կանոնական, ծիսական, միջեկեղեցական և այլն։ Ժողովի քննարկումներն ու որոշումները պարտադիր պետք է հիմնված լինեն Աստվածաշնչի, ընդունված կանոնների, եկեղեցական հայրերի ուսուցումների և սրբազան ավանդության վրա։

Ժողովը հրավիրում և նախագահում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Օրակարգի կազմումը նրա իրավասության ներքո է, սակայն ժողովական յուրաքանչյուր եպիսկոպոս ունի հարց առաջադրելու իրավունք, որն ընդունվում կամ մերժվում է մեծամասնության քվեով։ Ձայնի իրավունք ունեն միայն ժողովին մասնակից եպիսկոպոսները։ Գործող կանոնադրական կարգավորումների համաձայն՝ ժողովի որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ (քվեների հավասարության պարագայում նախագահողի ձայնը գերակշիռ է) և ներկայացվում են Հայոց Կաթողիկոսին՝ հաստատման և գործադրման համար։

Եպիսկոպոսաց ժողովների կանոնական վավերականությունը պայմանավորված չէ ո՛չ դրանց գումարման աշխարհագրական վայրով, ո՛չ ժամանակային հանգամանքներով և ո՛չ էլ գումարման ձևաչափով։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ ժողովները տարբեր դարաշրջաններում հրավիրվել են տարբեր վայրերում, բազմազան ձևաչափերով՝ ելնելով հաղորդակցության, անվտանգային, քաղաքական կամ տեխնիկական հնարավորություններից։ Հայոց Եկեղեցու պատմության մեջ կարելի է պայմանականորեն տարբերակել եպիսկոպոսաց ժողովների մի քանի տեսակ՝ ըստ մասնակցության ընդգրկման շրջանակի՝ սկսած համաեկեղեցական ներկայացուցչական կազմից մինչև սահմանափակ տարածքային ժողովներ, ինչպես նաև ժողովի օրակարգում ներառված քննարկվելիք հարցերի բովանդակությամբ։ Ըստ այսմ՝

ա․ Ժողով, որին մասնակցում են Հայոց Եկեղեցու՝ այդ պահին գոյություն ունեցող նվիրապետական բոլոր աթոռների ներկայացուցիչ եպիսկոպոսները․

բ․ Ժողով, որին մասնակցում են Ամենայն Հայոց Կաթողիկոսության և ի հոգևորս նրան ենթակա Երուսաղեմի և

Կ․ Պոլսի Հայոց պատրիարքությունների ներկայացուցիչ եպիսկոպոսները․

գ․ Ժողով, որին մասնակցում են Հայաստանի և հետխորհրդային որոշ երկրների թեմերի առաջնորդ եպիսկոպոսները․

դ․ Ժողով, որին մասնակցում են միայն Հայաստանի թեմերի առաջնորդ եպիսկոպոսները։

Մասնակցության հիմնական և նախընտրելի ձևը ի մի հավաքվելն է, սակայն ինչպես համաքրիստոնեական, այնպես և հայոց եկեղեցական ավանդույթում ընդունված է եղել նաև հեռակա մասնակցությունը կամ համակցված ձևաչափը։ Այս երևույթը հիմնավորված է թե՛ վաղ Եկեղեցու փորձառությամբ, թե՛ հետագա դարերի ավանդույթներով։ Առաքելական շրջանից ի վեր եկեղեցական հեղինակավոր գործիչներն իրենց դիրքորոշումները փոխանցել են նամակագրությամբ՝ գտնվելով բանտում, աքսորում կամ հարկադիր մեկուսացման պայմաններում։ Նման գրավոր վկայությունները գործնականում ունեցել են ժողովական ձայնի և իրավական դիրքորոշման արժեք։

Հեռակա մասնակցության կամ գրավոր համաձայնության փորձառությունն օտար չէ նաև հայ եկեղեցական իրականությանը։ Միջնադարյան պատմական աղբյուրները վկայում են, որ ազգային ու եկեղեցական նշանակության ժողովների ընթացքում ոչ բոլոր եպիսկոպոսները և վարդապետներն են կարողացել անձնապես ներկայանալ՝ ճանապարհային, ռազմաքաղաքական կամ այլ առարկայական (օբյեկտիվ) խոչընդոտների պատճառով։ Այդ դեպքերում կիրառվել է նախապես տրված գրավոր համաձայնության կամ ներկայացուցչության տարբերակը, որը լիարժեք ընդունվել է ժողովի կողմից։ Օրինակ՝ 1441 թ․ Ազգային-եկեղեցական ժողովի մասնակիցների անունները հիշատակելիս Թովմա Մեծոփեցի պատմիչը գրում է․ «Իսկ հեռաւոր վարդապետներն ու եպիսկոպոսները նամակով միաբանեցին մեզ հետ»։

Այս շարակարգում ակնհայտ է, որ ժողովի գումարման ձևաչափը որոշվում է ոչ թե ձևականորեն, այլ՝ նպատակահարմարության, իրագործելիության և արդյունավետության սկզբունքներով։ Եթե ժողովը հրավիրողը, որպես կանոնական լիազորություն ունեցող անձ, սահմանում է համակցված կամ հեռավար մասնակցության ձևաչափ, ապա նման ժողովը չի կորցնում ո՛չ իր պատմական նշանակությունը, ո՛չ էլ ընդունված որոշումների կանոնական ուժը։ Հակառակը պնդողներին խորհուրդ կտանք ընթերցել ՀՀ ազգային ժողովի կանոնակարգի 60-րդ հոդվածի 5-րդ կետը, որը սահմանում է՝ ինչպես պետք է քվեարկի բացակա պատգամավորը։ Այս նույն գործիքակազմը շատ ավելի վաղ՝ դարեր շարունակ գործել և կանոնական է համարվել Հայոց Եկեղեցում։

Եկեղեցին, որպես աստվածահիմն հաստատություն, միաժամանակ ունի պատմական շարունակականություն և կենդանի զարգացում։ Նրա ժողովական համակարգը դարերի ընթացքում պահպանել է իր էությունը՝ միաժամանակ հարմարվելով ժամանակի պայմաններին, առանց խաթարելու հավատքի, դավանության և սրբազան ավանդության անփոփոխ հիմքերը»։

Նմանատիպ նյութեր

Հորդառատ անձրեւների պատճառով Գյուրջյան փողոցը կրկին վերածվել է «Վենետիկի»

Հորդառատ անձրեւների պատճառով Գյուրջյան փողոցը կրկին վերածվել է «Վենետիկի»

Այսօր՝ օգոստոսի 30-ին, եղանակի անձրևային լինելու հետևանքով կրկին անանցանելի է դարձել Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցը։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիտահորերի խցանման պատճառով ավտոմեքենաներ են մնացել ջրի մեջ, մի քանիսն էլ...

Փաշինյանի հետ յուրաքանչյուր շփում կարևոր է, բայց մենք չենք կարող հայ լինել ավելի, քան իրենք․ Պեսկով

Փաշինյանի հետ յուրաքանչյուր շփում կարևոր է, բայց մենք չենք կարող հայ լինել ավելի, քան իրենք․ Պեսկով

Փաշինյանի հետ յուրաքանչյուր բարձր մակարդակի շփում կարևոր է։ Պուտինը հանդիպման ժամանակ կփոխանցի Ռուսաստանի դիրքորոշումը, բայց մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հայերն իրենք։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պոսկոցը, հաղորդում  է ՏԱՍՍ...

Հայաստանին շատ մեծ փորձությունների ու ողբերգությունների են պատրաստում. Մեսրոպ Մանուկյան

Հայաստանին շատ մեծ փորձությունների ու ողբերգությունների են պատրաստում. Մեսրոպ Մանուկյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրային հեռուստաընկերություն, Դո՛ւք պարտավոր եք ծառայել հանրային շահին, այլ ոչ թե դառնալ ՔՊ-ի էժանագին պրոպագանդայի մաս… Քոչարյանի կալանավորումից հետո իմ մոտ համոզմունք է ձևավորվում, որ...

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ։ Այդ մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից «Օգոստոսի 30-ին Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մատուցվեց...

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ կողաշրջվել է ավելի քան 270 մարդ տեղափոխող ուղևորատար նավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։ Kibris Postati-ն հաղորդում է, որ Filo Denizcilik նավի վրա կա 259 ուղևոր և անձնակազմի ութ անդամ։ Միջադեպը տեղի է ունեցել...