Միքայել սրբազանն այն եզակի դեմքերից է, ում անունը չի կարող ծառայել կարճաժամկետ քաղաքական խաղերին. Մուրազի

6 Փետրվարի, 2026

Խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քաղաքական գործընթացների շուրջ շրջանառվող յուրաքանչյուր տեղեկություն, որը շոշափում է Միքայել Սրբազանի անունը, պահանջում է առանձնահատուկ զգուշավորություն։ Սրբազանը այն եզակի դեմքերից է, որոնց հեղինակությունն ու բարոյական կշիռը չեն տեղավորվում ընթացիկ քաղաքական հաշվարկների տրամաբանության մեջ և չեն կարող դիտարկվել այդ հարթության սովորական գործիքակազմով։
Տարածվող տեղեկությունների համաձայն՝ իբր Սրբազանը նամակ է հանձնել ինչ-որ մարդկանց, որը հայտնվել է երկրորդ նախագահի ձեռքին։ Նամակը, ըստ տարածվող լուրերի, եղել է քաղաքական դաշտի միավորման թեմայով։ Ըստ լուրը տարածողի (խոսքը լրագրողի մասին չէ, մարդն իր գործն է արել)՝ Սրբազանը ցանկացել է միավորել քաղաքական դաշտը և առաջնորդել այն։ Քոչարյանն էլ նամակը կարդացել է ու որոշել է չհրապարակել։
Կարճ ժամանակ առաջ ունեցած անձնական հանդիպման ընթացքում Սրբազանը, իմ խնդրանքով, խոսեց նաև քաղաքական զարգացումների վերաբերյալ իր մտահոգությունների մասին։ Նրա խոսքում չկար որևէ ակնարկ սեփական դերակատարության կամ գործընթացներ առաջնորդելու վերաբերյալ, ինչը լիովին համապատասխանում է այն զուսպ և հավասարակշռված դիրքին, որով նա մշտապես աչքի է ընկել։
Եթե Սրբազանը իսկապես ունի որևէ քաղաքական նախաձեռնություն առաջնորդելու ցանկություն, ապա ի՞նչն է խանգարում այդ մասին խոսել հրապարակային։ Թեկուզ՝ իր փաստաբանների կամ հարազատների միջոցով։ Վստահաբար նա ունի այդ հնարավորությունը և, անհրաժեշտության դեպքում, կօգտվի դրանից։
Այժմ, երբ Սրբազանի անունը հայտնվում է տարբեր քաղաքական քննարկումների կենտրոնում, առավել քան կարևոր է, որ փաստաբանների կամ հարազատների միջոցով իրավիճակը ստանա անհրաժեշտ պարզաբանում՝ կանխելով ավելորդ մեկնաբանություններն ու անհարկի ենթադրությունները։ Ինձ համար Սրբազանի մտադրությունների մասին միակ ճշմարիտ խոսքը հենց իր խոսքն է։ Սա առաջին հերթին անհրաժեշտ է հենց Սրբազանի նկատմամբ հարգանքի պատճառով, ում անունը չի կարող ծառայել կարճաժամկետ քաղաքական խաղերին։
Երկրորդ նախագահի անվան շահարկումն էլ է հասկանալի։ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ այն առանցքային դեմքերից մեկը, որի շուրջ տարբեր քաղաքական շրջանակներ պարբերաբար փորձում են կառուցել հերթական պատմությունները։ Այս անգամ այդ փորձը ուղեկցվում է Միքայել Սրբազանի անվան շրջանառմամբ (և սա հատկապես դատապարտելի է), ինչը ինքնին պահանջում է առավել զգուշավոր և պատասխանատու մոտեցում։ Ինձ համար, գոնե, հասկանալի ու տեսանելի է այդ քաղգործիչների կողմից մեդիային հասցվող իբր տեղեկատվությունների նպատակը․ նրանք փորձում են հեղինակավոր անձանց անուններն օգտագործելով՝ քաղաքական լուսանցքում չմնալ։
Հ․Գ․ Չեմ բացառում, որ այդ քաղաքական քյանդրբազները փորձել են/կփորձեն Սրբազանի շուրջ ստեղծել քարոզչական ծածկույթ, սակայն վստահ եմ, որ Աստվածային ճշմարտության կրող մարդու համար այդ խաղերը լավագույն դեպքում կարող էին/են միայն ժպտալու առիթ դառնալ»։

Նմանատիպ նյութեր

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ կապող հաղորդակցության ապահովման խնդրին

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ կապող հաղորդակցության ապահովման խնդրին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջով կիսվել է իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին նվիրված հոդվածով։ Ուիթքոֆը Washington Examiner-ում հրապարակված հոդվածում նշել է, որ երկու երկրների միջև համաձայնությունը վերջ...

Զովունիում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում բուսական և կենդանական յուղերի ու ճարպերի մեծածախ գործունեություն...

Ուկրաինական անօդաչու սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Սոչիի ուղղությամբ

Ուկրաինական անօդաչու սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Սոչիի ուղղությամբ

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը սեպտեմբերի 4-ի գիշերը զանգվածային հարձակում են իրականացրել Սոչի քաղաքի և Սիրիուս ավանի ուղղությամբ, The Moscow Times-ի փոխանցմամբ՝ հայտնել են Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից։ Հարձակման հետևանքով հարվածի տակ է հայտնվել...

Ոչ սթափ վիճակում գտնվող 33-ամյա կին վարորդը Արտաշատի խճուղում «Mercedes GL»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա

Ոչ սթափ վիճակում գտնվող 33-ամյա կին վարորդը Արտաշատի խճուղում «Mercedes GL»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում Արտաշատի խճուղում Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Սիլվա Կ․-ն իր վարած «Mercedes GL» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և հայտնվել դրա վրա։ Ինչպես...

2015-ից ի վեր առաջին անգամ Խաղաղ օվկիանոսում միաժամանակ ձևավորվել է 3 արևադարձային փոթորիկ. Ազիզյան

2015-ից ի վեր առաջին անգամ Խաղաղ օվկիանոսում միաժամանակ ձևավորվել է 3 արևադարձային փոթորիկ. Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է. «2015 թվականից ի վեր՝ առաջին անգամ Խաղաղ օվկիանոսի արևելյան և կենտրոնական հատվածներում միաժամանակ ձևավորվել է երեք արևադարձային փոթորիկ՝ «Լոուել», «Կարինա» և «Մարի»։ «Լոուել»՝...