Ինձ փորձում են շանտաժի միջոցով լռեցնել․ Արթուր Չախոյան 

5 Փետրվարի, 2026

«Նոր Նորք վարչական շրջանում համայնքային գույքն ապօրինի հափշտակելու իմ ակցիայի, հրապարակումների հետ կապված ինձ վրա հարձակում է կատարվել ու հափշտակվել է հեռախոսս»,- այսօր դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց բլոգեր Արթուր Չախոյանը, ով շենքի դիմաց կազմակերպել էր հավկիթներով ակցիա։

«Բոլոր համապատասխան փաստերը ներկայացրել եմ ոստիկանությանը, կա տեսանյութ, որտեղ երևում է այդ մարդկանց դեմքերը, դրանից հետո ինձ շանտաժի են ենթարկում, հաղորդագրություն է գալիս իմ վրա, որ «սուս մնա, մենք գիտենք դու ում հետ ես խոսում, ու ում հետ ես շփվում»։ Դրանից հետո ասեցի լռեմ որոշ ժամանակ՝ իրենց թելը թելեմ, տեսնեմ էդ սուս մնալը ինչի է հանգեցնելու, ու հանգեցրեց նրան, որ ինձ վրա հարձակված մարդիկ դարձան անհայտ անձինք իսկ կոռուպցիայի բացահայտումների հետ կապված ինձ փորձում են շանտաժի միջոցով լռեցնել»,- հավելեց բլոգերը։

Մանրամասն՝ տեսանյութում

 

Նմանատիպ նյութեր

Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով․ Տիգրան Աբրահամյան

  «Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով։ Բանն այն է, որ այսօր տարբեր սոցիալական հարցումների, նաև ընդհանուր քաղաքում և համայնքում տիրող տրամադրությունների միջոցով կարելի է պարզել, թե որ...

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում․ Հայկ Ֆարմանյան

  «Այն պրոցեսը, ինչը հիմա տեղի է ունենում, կարծեք, խորհրդարանական ընտրությունների «տրամաբանական» շարունակությունն է։ Իշխանությունները վախենալով կորցնել իրենց դիրքերը համապատասխան տեղական ընտրությունների ժամանակ, դիմում են իրենց հին...

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նախընտրական պաստառնները փակցված են հասարակական սննդի և առևտրի օբյեկտների ճակատային հատվածում, ինչն ԸՕ-ի կոպիտ խախտում է։ Ահազանգում  է...

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեռուստացույցների, սմարթֆոնների և համակարգիչների էկրաններից հեռարձակվող իշխանությունների բացահայտ քաղաքական բթամտության փառատոնը, ըստ էության, դարձել է «ժողովրդի» միակ զվարճանքը։ Օրինակ՝ այն...

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Ստեփանավանում այսօր առավոտյան կրկին խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների բնակարաններում, 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ...