Կա՞ աշխարհում մեկ այլ երկիր, որի Հանրային ալիքը սոցիալական ցանցերի գովազդ է անում․ Սերոբ Խաչատրյան

3 Փետրվարի, 2026

ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է․

«Աշխարհի բազմաթիվ երկրներ կոնկրետ քայլեր են անում մինչև 15-16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր արգելելու կամ սահմանափակելու ուղղությամբ։ Կան շատ հիմնավոր ապացույցներ, որ սոցիալական ցանցերը ահռելի վնաս են հասցնում երեխաներին, կրթության գործընթացին։ Աշխարհի շատ երկրներում մարդիկ դատի են տալիս սոցիալական ցանցերի տերերին՝ իրենց երեխաների մոտ կախվածություն առաջացնելու համար։ Վերջերս անցկացված հարցման արդյունքներով, Z սերնդի (1997-2011թթ. ծնվածներ) ներկայացուցիչների զգալի մասն ասել է, որ երանի սոցիալական ցանցերը ստեղծված չլինեին։

Եվ այս իրավիճակում Հ1-ով և Հայաստանի այլ հեռուստաալիքներով ամիսներ շարունակ գովազդ է գնում. ԱԲ-ով ստեղծված երեխաները հայտնի դերասան Գարիկ Պապոյանի նվագակցությամբ երգում են՝ թող լինի միշտ Facebook-ը, թող լինի միշտ TikTok-ը։ Այլապես, ո՞ւմ է պետք մեր ապրելը։ Կա՞ աշխարհում մեկ այլ երկիր, որի Հանրային ալիքը սոցիալական ցանցերի գովազդ է անում։ Հասկանալի է, որ մենք վերջիններից մեկն ենք պայքարելու սմարթֆոնների և սոցիալական ցանցերի դեմ։ Բայց գոնե գովազդ մի արեք»։

Նմանատիպ նյութեր

Արամ Վարդևանյանը հանդիպել է Կատարի Պետության Շուրայի խորհրդի փոխնախագահի հետ

Արամ Վարդևանյանը հանդիպել է Կատարի Պետության Շուրայի խորհրդի փոխնախագահի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 20-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է Կատարի Պետության Շուրայի խորհրդի փոխնախագահ Համդա բինթ Հասան Ալ Սուլայթիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական...

Ադրբեջանը 2 պահանջ է ներկայացրել՝ անխոչընդոտ կապ և հայի երես չտեսնել, 2-ն էլ արել եք․ Վարդանյան

  «Դուք էդ դիրքում չեք, որ КВН-ի վերածեք, հեգնեք։ Հասկանում եք՝ դուք ինչ հեգնել եք, ինչ հումոր եք արել եք, վերջում վատ է դուրս եկել։ Օրինակ՝ 44-օրյա պատերազմից առաջ, երբ ասում էիք՝ «մենք մեր բաժին Կարսը չենք հանձնելու»՝ Արցախը նկատի...

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառում, որ Հայաստանը կորոշի մնալ կառույցում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառում, որ Հայաստանը կորոշի մնալ կառույցում

Հայաստանի ղեկավարությունը ժամանակի ընթացքում իր համար ճիշտ որոշում կկայացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ։ Այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է Մոսկվայում կայացած ճեպազրույցի...

Ուիթքոֆը Պուտինին մարդասեր է անվանել․ ավելի քան 3 ժամ տևած բանակցություններն ավարտվել են

Ուիթքոֆը Պուտինին մարդասեր է անվանել․ ավելի քան 3 ժամ տևած բանակցություններն ավարտվել են

Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում ավարտվել է, այն տևել է ավելի քան երեք ժամ։ Բանակցությունների հրապարակային հատվածում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մարդասեր է անվանել։ «Դուք հաճախ եք ասում, որ իմ նախագահը՝...

Ես ասում եմ՝ փաստաթուղթ, Արարատ Միրզոյանը՝ բառեր, բառեր, բառեր․ Արթուր Խաչատրյան 

«TRIPP-ը 43 կամ 42 կմ է՝ ոչ մի միլիմետր արևմուտք, ոչ մի միլիմետր արևելք։ Դա Հայաստանի տարածքին վերաբերվող ենթակառուցվածք է։ Եվ հետևաբար ասել, որ դրանով մենք կապ ենք հաստատում Իրանի հետ, ներողություն եմ խնդրում, դա ԹՐԻՓ-ի շատ յուրօրինակ,...