ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Կրոնական ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակը՝ ՀՀ-ում

3 Փետրվարի, 2026

Christian Solidarity International (CSI)-ը և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը (ՔԻՀԿ) հրավիրել են մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն կազմակերպությունների ուսումնասիրությունների արդյունքները Հայաստանում կրոնական ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ։

Ելույթ կունենա նաև Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Էրիխ Վոնտոբելը։

Նոյեմբերին Christian Solidarity International-ի պատվիրակությունը փաստահավաք առաքելությամբ այցելել է Հայաստանի Հանրապետություն՝ մասնակցելով նաև Հայաստանի Հանրապետության առաջին Աղոթքի նախաճաշին։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև կալանավորված անձանց ընտանիքի անդամների և նրանց փաստաբանների հետ։

Մինչ Վաշինգտոնում (ԱՄՆ) ընթանում է Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովը, CSI-ի պատվիրակությունը կրկին վերադառնում է Հայաստան՝ նոր փաստահավաք այցի նպատակով։ Պատվիրակությանը ուղեկցում է Շվեյցարիայի Ազգային խորհրդի (Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատ) անդամ Էրիխ Վոնտոբելը։

CSI-ի պատվիրակությունը և պարոն Վոնտոբելը կներկայացնեն վերջին այցի ընթացքում արձանագրված փաստերն ու եզրակացությունները և կպատասխանեն լրագրողների հարցերին։

Մամուլի ասուլիսին կմասնակցեն նաև Երևանում գործող իրավապաշտպան հասարակական

կազմակերպության՝ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի ներկայացուցիչները։

ՔԻՀԿ-ն նոյեմբերին հրապարակել է հայերեն և անգլերեն զեկույց՝ «Անարդարությունը

Հայաստանում․ 2025 թվականի զանգվածային քաղաքական հետապնդումները, Մաս 1

(մայիս–սեպտեմբեր)» վերնագրով։ Այս ասուլիսի ընթացքում ՔԻՀԿ-ի ներկայացուցիչները

կներկայացնեն Հայաստանի կառավարության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու, քաղաքական

ընդդիմության և քաղաքացիական հասարակության նկատմամբ իրականացվող ճնշումների

վերաբերյալ վերջին զարգացումները։

Մամուլի ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 

 

Նմանատիպ նյութեր

Ո՞ւր է Գայի պողոտայի 5 սմ ասֆալտը. Չախոյան

Ո՞ւր է Գայի պողոտայի 5 սմ ասֆալտը. Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Փաստաթղթերով Գայի պողոտայի նոր փռած ասֆալտի հաստությունը պետք ա լիներ 5 սմ, բայց բոլոր քանդված հատվածներում ասֆալտի հաստությունը կազմում է 1-4 սմ։ Հետևաբար հարց է առաջանում, Նիկոլ...

Թրամփը նախընտրում է շարունակել բանակցությունները

Թրամփը նախընտրում է շարունակել բանակցությունները

Ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ Դոնալդ Թրամփը ուսումնասիրել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական հարվածների վերսկսման ծրագրերը, սակայն առայժմ նախընտրում է շարունակել միջուկային բանակցությունները։ Նա կարծում է, որ պատերազմի վերսկսումը կարող է խաթարել դիվանագիտական գործընթացը և...

Փոխքաղաքապետի պաշտոնից՝ փոխնախարար

Փոխքաղաքապետի պաշտոնից՝ փոխնախարար

Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Վիրաբյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Վիրաբյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի...

ԿԳՄՍՆ 2 փոխնախարար ազատվել է պաշտոնից

ԿԳՄՍՆ 2 փոխնախարար ազատվել է պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դանիել Դանիելյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք Փաշինյանի որոշումներից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դանիել Դանիելյանին...

ՍԴ-ն այսօր հեռանալու է խորհրդակցական սենյակ․ Արամ Վարդևանյան

  ՀՀ Սահմանադրական դատարանում 6-րդ օրն է շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ ՍԴ այսօրվա նիստում դիմող և պատասխանող կողմերը ներկայացնելու են ամփոփիչ ելույթները, որից...