Կա՛մ պետք է լինի մեծ պատերազմ, կա՛մ աշխարհը բաժանեն ազդեցությունների գոտիների․ Ռոբերտ Քոչարյան

29 Հունվարի, 2026

 

Չափազանց հետաքրքիր պրոցեսներ են ընթանում՝ հին աշխարհակարգը փլվել է, նորը ձևավորվում է։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Միացյալ Նահանգներն ինքն է ապամոնտաժում այն աշխարահակարգը, որոնք ձևավորել են և սա արձանագրված է ԱՄՆ անվտանգության նոր հայեցակարգում։ Մի քանի շեշտադրում․ ԱՄՆ-ն ընդունում է որ աշխարհն արդեն բազմաբևեռ է, ընդունում են, որ հրաժարվում են գաղափարական հեգեմոնիայից, հիմյական հակառակորդն այսօր Չինաստանն է, պատրաստ են և տեսնում են հնարավորություն Ռուսաստանի հետ կառուցողական և պրագմատիկ հարաբերություններ կառուցել, Եվրոպայի գնահատականը նվաստացուցիչ էր եվրոպացիների համար և ուղղակի հետևայլն էր, որ Եվրոպան դեգրադացվում է։ Եվս մեկ շատ հետաքրքիր հանգամանք հենց մեզ համար։ Ընդհանրապես հարավային Կովկասը չի նշվում, 0 հիշատակում, սա նշանակում է, որ Միացյալ Նահանգներն այստեղ չունի շահեր ո՛չ տնտեսական, ո՛չ անվտանգային։ ԱՄՆ նախագահն ասում է ուղղակի հետևայլը, որ իրեն չի հետաքրքրում միջազգային իրավունքը, իրեն զսպում է միայն իր բարոյականությունն ու իր պատկերացումն աշխարհի մասին։ ԱՄՆ նախագահի գլխավոր խորհրդական Միլլերը ասում է հետևյալը՝ «մենք գերպետություն ենք և գործելու ենք իբրև գերպետություն»։ Քաղաքավարությունը միջազգային հարաբերություններում այլևս մնացել է անցյալում։

Առաջին հայացքից թվում է, թե բազմաբևեռ աշխարհը նշանակում է, որ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնես հենց միջազգային օրենքների վրա, քանի որ կան հակառակորդներ, որ համադրելի են իրենց կարողություններով քո հետ և սա կարող է բերել բավական լուրջ պրոբլեմների, բայց փաստը սա է։ Ինչ կարգի հետևանքներ կարող են այստեղ լինել․ առաջինը՝ կամ պետք է լինի մեծ պատերազմ, կամ աշխարհը բաժանեն մեծ ազդեցությունների գոտիների։ Թրամփը, կառավարվող էսկալացիայի միջոցով, իսկապես փորձում է աշխարհը բաժանել ազդեցությունների գոտիների․ սա ակնհայտ է։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը, պետք է անի ամեն ինչ գերպետությունների շահերի բախման կետերում չհայտնվելու համար։ Հմուտ նավապետը փոթորիկի ժամանակ նավն օվկիանոս չի հանում՝ չվտանգելու համար և՛ նավը, և՛ անձնակազմը։ Հիմա սա ուղղակի վերաբերվում է ՀՀ-ին։ Հայաստանը ոչ մի պարագայում չպետք է հայտնվի շահերի բախման կիզակետում։

Վրաստանը՝ Սահակաշվիլիի ժամանակ փորձեց խաղալ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հակասությունների վրա, ստացավ պատերազմ և տարածքային կորուստներ։

Ուկրաինան փորձեց խաղալ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի շահերի բախման ամենից ցավոտ կետերի վրա․ ստացավ սարսափելի պատերազմ և տարածքային կորուստներ։

Հայաստանը՝ Փաշինյանի ժամանակ ևս մտավ նման խաղի մեջ, ստացավ պատերազմ, կորուստներ և՛ մարդկային և՛ տարածքային։

Սա է իրավիճակը։

Հիմա ներքաղաքականի մասով։

Մենք ներքաղաքական առումով ունենք ունիկալ իրավիճակ: Նայեք, ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ երբևիցե որ որևէ ընտրություններ, որտեղ ընդհանրապես նախընտրական պայքարի ժամանակ հարցեր լինեին հետևյալ բովանդակությամբ. Արարատ, թե՞ Արագած: Ընդհանրապես երբեք խոսք չի գնացել ազգային ինքնությունը պաշտպանելու մասին, երբեք խոսք չի գնացել եկեղեցու միասնությունը պաշտպանելու մասին: Հասկանո՞ւմ եք, վիճակը իսկապես կարող է թվալ, թե տարօրինակ է, բայց նաև ունիկալ է: Եվ իսկապես ամբողջ ընդդիմադիր դաշտում, երբ դիտում ես մարդկանց հարցազրույցները, ֆունդամենտալ հարցերի շուրջ տարբեր բևեռներում գտնվող, տարբեր հայացքների, իրար հետ լավ կամ վատ հարաբերություն ունեցող մարդկանց մոտ խոսույթը գրեթե նույնն է:  Ուշադրություն դարձրեք այդ հանգամանքին:

Ի՞նչ նշանակություն ունի սա ընդդիմադիր հատվածի համար: Սա նշանակում է, որ կա բավական լուրջ դաշտ համագործակցության համար, կա բավական լուրջ դաշտ նաև թեզերի սինխրոնիզացման, լրատվական միջոցների հետ աշխատելու նաև առումով: Իսկապես սա բան է բացառիկ, բացառիկ իրավիճակ է: Եվ սա ևս մի հանգամանք է, որը հնարավորություն է տալիս և ավել ավելի մեծ լավատեսություն է հաղորդում այն հանգամանքին, որ հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկեր, քանի որ ֆունդամենտալ հարցերի շուրջ իսկապես մոտեցումները նույնանման են:

Առաջ պայքարը ո՞նց է եղել․ անձերի միջև, ծրագրերի մի քիչ ավելի լիբերալ, մի քիչ ավելի սոցիալիստական։ Ինքս մասնակցել եմ մի քանի նախընտրական արշավների։ Ես չեմ հիշում, որ մենք երբևիցե որևէ անգամ խոսենք եկեղեցու մասին, թե ինչպես պահպանենք եկեղեցու միասնությունը: Երբեք չի եղել հարցականի տակ հայկական ինքնությունը: Եվ սա, կրկնում եմ, ունիկալ իրավիճակ է ստեղծում:

Հիմա փորձեք այդ երկու մեծ խոշոր հատվածները իրար միացնենք: Ի՞նչ ունենք մենք հիմա։ Ունենք ունիկալ աշխարհաքաղաքական իրավիճակ, երբ խոսքը գնում է ոչ թե իրավունքի ուժի մասին, այլ ուժի իրավունքի մասին և ուժը միջազգային հարաբերություններում լեգիտիմացնում է ամեն ինչ: Եվ մյուս կողմից ունենք ունիկալ ներքաղաքական իրավիճակ, բացատրությունը այդ իրավիճակի արդեն տվեցի: Եվ ձեր հետ միասին բոլորս մտնում ենք նախընտրական շրջան: Հիմա այդ երկու ունիկալ իրավիճակները, մեկը աշխատում է մասամբ իշխանության օգտին, մյուսը աշխատում է ակնհայտ ընդդիմության օգտին։ Թե ինչ արդյունք է լինելու, ցույց կտան ընտրությունները, բայց այսօր իհարկե բոլորը պատրաստվում են հենց այդ իրադարձությանը»,- նշեց նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Եվրոպան անընդունելի է համարում եկեղեցու և ընդդիմության դեմ արշավը․ Նարեկ Կարապետյան

Այն աշխատանքը, որը կատարվել էր, տվել է իր արդյունքը․ Եվրոպայի խորհրդի զեկուցողը նշել է ընտրությունների ընթացքում արձանագրված մի շարք խախտումներ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան»...

Երեք անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում․ կառուցապատող

Երեք անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում․ կառուցապատող

Այսօր Երևանում նոր կառուցվող թաղամասերից մեկում վերամբարձ կռունկն ընկել էր, տեղի ունեցածի հետևանքով 3 մարդ էր զոհվել։ «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ ընկերությունը», որը կառուցապատողն է, պարզաբանում է տարածել՝ կատարվածի վերաբերյալ նշելով հետևյալը․ «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ...

Սա՛ է Փաշինյանի երազած Հայաստանը, որտեղ զոհերի մայրերի, կանանց ողբը պետք է խլանա աղմուկի մեջ. Գառնիկ Դանիելյան

Սա՛ է Փաշինյանի երազած Հայաստանը, որտեղ զոհերի մայրերի, կանանց ողբը պետք է խլանա աղմուկի մեջ. Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․ «Այն, ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի տարելիցին մեր հարկերից սնվող Հանրային հեռուստաընկերության եթերում, պարզապես սրբապղծություն էր։ Այն պահին, երբ մեր հերոս նահատակների հարազատները Եռաբլուրում սգում էին իրենց վիշտը,...

Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն

Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն

Սցենարիստ, գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանի խափանման միջոցի հարցով մեղադրող կողմի ներկայացրած միջնորդության քննությունը դատարանում ավարտվեց։ Դատավոր Վահագն Մելիքյանը, ում մակագրվել էր Վահրամ Սահակյանի գործը, հրապարակեց վճիռը․ Սահակյանի նկատմամբ սահմանվեց վարչական...

Ատելության, վախի ու ապօրինի հետապնդումների էջը պետք է փակվի. Արամ Վարդևանյան

Ատելության, վախի ու ապօրինի հետապնդումների էջը պետք է փակվի. Արամ Վարդևանյան

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ևս արձանագրել է ընտրովի հետապնդումների դեպքեր (քաղաքական հետապնդում), վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր, ԿԸՀ անաչառության խնդիրներ, 3/5 մանդատների փաստացի լեգիտիմության դեֆիցիտ և այլն»,-ֆեյսբուքյան տեսանյութին ուղեկցող...