Հայրենակործանները մտել են մի թեմայի մեջ, որտեղ իրենք «ոտաբոբիկ» են ու «մերկ»․ Րաֆֆի Ասլանյան

27 Հունվարի, 2026

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որքան էլ տարօրինակ է, գերազանցապես դասալիքներից բաղկացած ՀՀ իշխանության ներկայացուցիչներն ու քարոզիչներն այլ հայրենակիցների՝ բանակում ծառայած չլինելը վերջին օրերին դարձրել են «մատի փաթաթան»։

Բանակում ծառայած լինել-չլինելը դեռևս ոչինչ չի նշանակում, պետք է հասկանալ, թե մարդն ինչո՞ւ չի ծառայել, օրինակ՝ եթե կյանքն իսկապես գիտությանը, կրթությանն է տվել, ունի իրական գիտական նվաճումներ, աստիճաններ, կոչումներ, ապա դա ևս հայրենիքին ծառայելու մի միջոց է, կամ մարդը կարող է իսկապես վատառողջ լինել, ծառայության համար ոչ պիտանի։ Բացի այդ, պարզապես ծառայության վերաբերյալ զինգրքույկ ունենալը դեռևս չի նշանակում ծառայել։

Չմոռանանք, որ շատ-շատերը ծառայել են արտոնյալ պայմաններում կամ բացառապես Երևան քաղաքում տեղակայված զորամասերում. ինչպես զինվորականներն են սիրում ասել՝ «ասֆալտի ծառայողներ են»։ Թող ոչ մեկ չնեղանա, ես սեփական ծառայության վրա կբերեմ օրինակը. ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո, 22 տարի առաջ զորակոչվել և ծառայել եմ՝ որպես ՀՀ զինված ուժերի սպա, ծառայությունս անցկացրել եմ բանակային կորպուսում՝ որպես ավագ սպա-իրավաբան, մասնակցել եմ մարտական հերթապահությունների կազմակերպմանը, զորամասերի, մարտական հենակետերի հանկարծակի և պլանային ստուգումներին, իրականացրել եմ շուրջ մեկ տասնյակ հազարի զինանձնակազմ ունեցող զորամիավորման ծառայողական քննությունների գերակշիռ մասը, մեկ ու կես տարի փաստացի փոխարինել եմ ԲԿ հրամանատարի՝ ԱՀՏ աշխատանքների գծով տեղակալին, մարտական հերթափոխի ժամանակ անձնակազմի ուղեկցման կամ պարզապես ստուգման նպատակով եղել եմ ՀՀ ԶՈՒ բանակային կորպուսի կազմում ընդգրկված բոլոր զորամասերի պահպանության տեղամասերի շուրջ 200-ի հասնող անխտիր բոլոր մարտական հենակետերում՝ X գնդի «Ճայ» հենակետերի թևից մինչև Y գնդի «Ծիրանիձոր», «Սոյուղ» մարտական հենակետեր և այլն։

Սակայն ինքս ինձ զինվորական չեմ համարում, նույնիսկ իմ ծառայությունը երբեք չեմ կարող համեմատել ընդհուպ մարտական հերթապահություն իրականացնող դասակի, վաշտի, գումարտակի հրամանատարի ծառայության հետ, անմիջականորեն մարտական հենակետում հերթապահության ընդգրկված զինվորի ծառայության հետ, քանի որ, ի տարբերություն նրանց, ես երբեք զենքով հակառակորդի առջև չեմ կանգնել, մահս աչքիս առջևով չի անցել, ձմռան բքին ու ցրտին, դժվարին պայմաններում մարտական դիտակետում զգոն կանգնած չեմ եղել, նույն պայմաններում հենակետում հերթափոխով չեմ գիշերել, հակառակորդի հետ փոխհրաձգության մեջ չեմ մտել։

Ես, ընդամենը կորպուսի վարչակազմի սպայի կարգավիճակում, ստուգել եմ այդ մարդկանց ծառայության իրավական մասը, միջադեպերի պարագայում տվել եմ նրանց վարքագծի կարգապահական գնահատման վերաբերյալ կարծիք-եզրակացություն, իհարկե նաև երբեմն գիշերել եմ մարտական հենակետերում, Աստված մի արասցե՝ զինվորների զոհվելուց հետո հնարավոր ամենակարճ ժամկետում հասել եմ այնտեղ՝ հանգամանքները պարզելու նպատակով, շատ հազվադեպ այնտեղ եմ գտնվել նաև իրավիճակի սրացման ժամանակ։

Այնուամենայնիվ, դարձյալ արձանագրեմ, որ իսկական զինվորական ծառայությունը ինձ համար Արցախի ու Հայաստանի սահմաններն իրենց կյանքով անառիկ պահելուն պատրաստ՝ մարտական հենակետերում ընդգրկված զինվորների ու նրանց հրամանատարների, արցախյան պատերազմների իրական մասնակիցների ծառայությունն է։ Եվ եթե շարժվենք նշածս չափանիշով, ապա ՔՊ-ից ու նրա քարոզիչներից վստահաբար 0 թիվը դուրս կգա, էլ չեմ խոսում բանակից բացահայտորեն «թռածների» նրանց գերակշիռ թվի մասին։ Ուստի ինձ զարմացնում է, որ հայրենակործանները մտել են մի թեմայի մեջ, որտեղ իրենք «ոտաբոբիկ» են ու «մերկ»։

Կամ, եթե զինվորական ծառայությունն է գերակայում պաշտոնյայի բոլոր մյուս հատկանիշների նկատմամբ, ապա ինչո՞ւ է ձեր շեֆը պնդում, որ բանակն ունի չորրորդական նշանակություն՝ երկրի անվտանգության ապահովման հարցում կամ արցախյան առաջին պատերազմի ամենաթեժ պահին, երկու եղբայրների՝ խորհրդային բանակում ծառայած լինելու հիմքով, զինծառայությունից ազատված ձեր շեֆն ի՞նչ գործ ունի ՀՀ ղեկավարի աթոռին, որի ուժով էլ ստանձնել է ՀՀ ԶՈՒ գերագույն հրամանատարի պաշտոնը՝ իր բոլոր սարսափելի հետևանքներով»։

Նմանատիպ նյութեր

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է․ փաստաբան

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է․ փաստաբան

ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ «Ավելի վաղ հայտարարել էինք, որ Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարելը վկայում է վերջինիս...

Մեզ բաժանում են, իրար դեմ են հանում. միավորվե՛ք, պահպանե՛ք պետականությունը, քանի դեռ ուշ չէ. Միհրան Մախսուդյան

Մեզ բաժանում են, իրար դեմ են հանում. միավորվե՛ք, պահպանե՛ք պետականությունը, քանի դեռ ուշ չէ. Միհրան Մախսուդյան

«Սրբազան պայքար»-ի աջակից, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չգիտեմ՝ ինչո՞ւ ենք այսքան չարացել միմյանց նկատմամբ և նույնիսկ հրճվում ամեն հերթական, անիմաստ ու կասկածելի ձերբակալությունից, երբ դրանցից շատերը իրականության հետ որևէ աղերս չունեն։...

Արևմուտքը խրախուսում է Հայաստանի տրանսպորտային կախվածության նվազեցումը Ռուսաստանից. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը խրախուսում է Հայաստանի տրանսպորտային կախվածության նվազեցումը Ռուսաստանից. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքի երկրները շանտաժի են ենթարկում Հայաստանի ղեկավարությանը «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) կոնցեսիայի հարցում՝ պահանջելով վերացնել «ռուսական գործոնը»՝ ենթադրյալ բազմամիլիոն դոլարանոց ներդրումների դիմաց։ Այս մասին ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի...

Փաշինյանը թքած ունի՝ իր խոսքերը հետո ինչ խնդիրներ կստեղծեն Հայաստանի համար․ Քոչարյան

  «Երկրի փաստացի վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը ամբիոնից ինչո՞ւ է ասում՝ «կզցնելու եմ, նստացնելու եմ, ունեզրկելու եմ»։ Ես էլ եմ փորձում այդ հարցի պատասխանը գտնել, որովհետև սա ոչ մի նորմալ տրամաբանության մեջ, ժողովրդավար երկրի...

«Եհովայի վկաները» վարձակալել են համալիրը. կազմակերպությունը հաստատեց տեղեկությունը

«Եհովայի վկաները» վարձակալել են համալիրը. կազմակերպությունը հաստատեց տեղեկությունը

«Եհովայի վկաներ» կազմակերպության հայաստանյան գրասենյակ հանրային տեղեկատվության բաժնից NEWS.am–ին պարզաբանել են «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը» հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը, որտեղ նշված էր Եհովայի վկաների համաժողովները...