Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Տաճարում ամփոփվեց քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթը՝ նվիրված Հայաստանին

25 Հունվարի, 2026

Հունվարի 25-ին Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Սրբազան արարողության ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց քրիստոնեական միասնության աղոթք՝ որպես ամփոփում հունվարի 18-25-ին Վատիկանի և ԵՀԽ-ի կողմից կազմակերպված ամենամյա քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթվա, որն այս տարի նվիրված էր Հայաստանին։

Աղոթքի շաբաթվա նյութերը պատրաստվել էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից, որոնք կազմվել էին Սուրբ Ներսես Շնորհալու Արևագալի ժամերգության հիման վրա։ Անցնող շաբաթ ողջ քրիստոնյա աշխարհն աղոթեց տասնյակ լեզուներով թարգմանված հայկական աղոթքներով։

Քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթվա այս տարվա խորագիրն էր «Մեկ մարմին և մեկ հոգի», որի ընթացքում աշխարհի քրիստոնյաներն աղոթք բարձրացրեցին հայ ժողովրդի ու Հայոց Եկեղեցու, ինչպես և քրիստոնեական միասնության և համերաշխության համար։

Նմանատիպ նյութեր

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Ստեփանավանում այսօր առավոտյան կրկին խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների բնակարաններում, 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ...

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Ավելի քան 200 բեռնատար ավտոմեքենա սպասում է էլեկտրոնային հերթում՝ Հյուսիսային Օսիայում՝ ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետով անցնելու համար։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ «Ռազմավարական ճանապարհը...

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին և 28-ին սպասվում...

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը․ «ԱԶԱՏԵ՛Ք ԲՌՆԱԶԱՎԹԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ․ Այսօր մամուլը հայտնում է, որ դատարանները կարճել են նաև կարգալույծ Ստեփան Ասատրյանի (նախկին տ.Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանի (նախկին տ.Թադե քահանա) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Հայտնի է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2027 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։ Քննարկումները ԱԺ...