Փաշինյանը, փոխվարչապետերը և վարչապետի աշխատակազմի ղեկավարը ամեն ամիս են պարգևավճար ստանում

22 Հունվարի, 2026

NEWS.am-ը  գրում է․ ՀՀ վարչապետը, փոխվարչապետերը, վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու աշխատակազմը պարգևավճարներ են ստանում նաև ամսական պարբերականությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով դեռևս նախորդ տարեվերջին ուղարկված գրավոր հարցմանն ի պատասխան կառավարությունից ստացված պատասխանը:

«Վարչապետի աշխատակազմի աշխատողներին, ինչպես նաև ՀՀ վարչապետին, փոխվարչապետերին և վարչապետի աշխատակազմի ղեկավարին 2025 թվականի դեկտեմբեր ամսին հատկացվել է 417,713,7 հազ. դրամի չափով պարգևավճար, որից’ 381,847.7 հազ. դրամը Կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը և պետական կառավարման համակարգի առանձին մարմինների ցանկը հաստատելու մասին» N 1712-Լ և ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1763-Ն որոշումներին համապատասխան’ 2025 թվականի 1-ին կիսամյակի գործունեության առաջնահերթությունների և դրանց կատարողականի արդյունքային ցուցանիշների հիման վրա պարգևատրման շրջանակներում, իսկ 35,866.0 հազ. դրամը’ որակյալ և բարեխիղճ աշխատանքի համար ամսական պարբերականությամբ տրվող պարգևատրման շրջանակներում»,-ասված է վարչապետի աշխատակազմի պատասխանում:

Հիշեցնենք, որ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազ. դրամ պարգևավճար է ստացել՝ 2025թ. առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշների համար:

Վարչապետի աշխատակազմից պարզաբանել են, որ պարգևատրումն իրականացվել է 2025 թվականի ընթացքում բոլոր աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման որակի և արդյունավետության տարեկան և/կամ կիսամյակային կտրվածքով ամփոփման արդյունքում’ 2025 թվականի պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

Անդրադառնալով ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1763-Ն որոշումներին, կառավարությունից հիշեցրել են, որ ընդունված որոշումները բխում են հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունից, որի նպատակն է՝ բարձրացնել կառավարման մարմինների արդյունավետությունը և հանրային ծառայության մրցունակությունը։

«Այս մոտեցումը նախատեսված է բարձր կատարողականը խրախուսելու, պետական համակարգում վարձատրությունը կատարված աշխատանքին համահունչ, իսկ պետական ծառայությունը ավելի գրավիչ դարձնելու, հանրային ծառայողների շարունակական կրթությանը աջակցելու նպատակով։ Պիլոտային ծրագրի արդյունքները դառնալու են մեր կողմից շարունակական վերլուծության առարկա, իսկ եզրակացությունները՝ հիմք՝ հետագա բարեփոխումների շրջանակներում հանրային ծառայության մոտիվացիոն մեխանիզմներն ավելի արդյունավետ դարձնելու համար»,-ասված է Կառավարության՝ դեռևս հունվարի 14-ին ներկայացված պարզաբանման մեջ:

Նմանատիպ նյութեր

ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում ԹՐԻՓՓ-ը կյանքի կոչելու աշխատանքը

ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում ԹՐԻՓՓ-ը կյանքի կոչելու աշխատանքը

Այս շաբաթ ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ համատեղ այց է կազմակերպվել Սյունիք, որտեղ քննարկվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության»՝ Հայաստանում ԹՐԻՓՓ ծրագրի տեսլականը կյանքի կոչելու ուղղությամբ տարվող աշխատանքը։ Հայկական կողմից այցին...

Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է․ «Փաստինֆո»

Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է․ «Փաստինֆո»

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործն Արմավիրի մարզի դատարանից ուղարկվել է Երևանի քրեական դատարան։ Տեղեկությունը հաստատել են Դատական դեպարտամենտից «Փաստինֆո»-ի հետ զրույցում, նշել են, որ գործը...

Նիկոլի մոռացված խոստումներից․ ի՞նչ էր ասում սահմանազատման մասին․ «Կարճ ասած»

Նախորդ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված անկլավների վերաբերյալ գլխավոր թեզն էր, որ Ադրբեջանի հետ բանակցում է, որ ինը մեր տիրապետության տակ է, մնա մեզ, ինչը Ադրբեջանի...

Գագիկ Խաչատրյանը խոշտանգման է ենթարկվում․ փաստաբանները տեսանյութեր են հրապարակել

Գագիկ Խաչատրյանը խոշտանգման է ենթարկվում․ փաստաբանները տեսանյութեր են հրապարակել

Գագիկ Խաչատրյանի կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են, այս մասին հայտարարություն է տարածել Գագիկ Խաչատրյանի  փաստաբանական խումբը։ «71-ամյա Գագիկ Խաչատրյանը ոչ միայն զրկված է պատշաճ բժշկական օգնություն...

Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն անցկացվում են խմբավորված հարցաշարերով

Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն անցկացվում են խմբավորված հարցաշարերով

Այսօրվանից՝ սեպտեմբերի 1-ից, վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են նոր կարգով․ գործող միասնական հարցաշարի հարցերը խմբավորվել են երկու խմբի՝ A, B, C և D, T կարգերի համար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: A, B կամ C կարգի...