Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»․ Սպուտնիկ

22 Հունվարի, 2026

Առնո Բաբաջանյանի որդին՝ Արա Բաբաջանյանը, Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել է, որ համացանցում Մուսլիմ Մագոմաևի «Սատանայի անիվը» (տեքստը՝ Եվգենի Եվտուշենկոյի, երաժշտությունը՝ Առնո Բաբաջանյանի) երգի ներքո, որը կատարում է«հարևան հանրապետությությունից երգիչ», որպես տեքստի հեղինակ նշված է բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկին, իսկ երաժշտությանհեղինակ՝ «Բաքվի բանահյուսություն»։

Իրավիճակը պարզաբանելու համար Արա Բաբաջանյանն արդեն դիմել է իրավաբաններին։

«Տեսնենք՝ ինչ արդյունքներ կլինեն … Այդպես հաճախ է լինում, երբ Մուսլիմ Մագոմաևին նվիրված համերգներ են անցկացնում։ Ընդ որում, ես մեծ հարգանքով, սիրով եմ վերաբերվում Մուսլիմին։ Մենք նրան ընդունում էինք որպես ընտանիքի անդամ, ես այն ժամանակ նոր էի սկսում կարիերաս։ Նա գալիս էր մեր տուն և ժամերով կարող էր նստել դաշնամուրի մոտ, երգել, շփվել», – ասել է անվանի կոմպոզիտորի որդին։

Առնո Բաբաջանյանը և Մուսլիմ Մագոմաևը խորհրդային էստրադայի լեգենդար ստեղծագործական դուետ էին, որոնք ստեղծեցին բազմաթիվ հիթեր («Գեղեցկության թագուհի», «Մեղեդի», «Շնորհակալ եմ քեզ»): Այս երգերը դարձան խորհրդային էստրադայի անբաժանելի մասը։

Նրանց համագործակցությունը սկսվել էր դեռևս 1960-ականներին։ Բաբաջանյանի և Մագոմաևի առաջին երգը «Հիշում եմ Բուլղարիան»-ն էր, ապա «Աշխարհի ամենալավ քաղաքը» (1964թ., տեքստը՝ Լեոնիդ Դերբենյովի), «Գեղեցկության թագուհին» (1965թ., տեքստը՝ Անատոլի Գորոխովի), «Սատանայի անիվը» (1969թ., տեքստը՝ Եվգենի Եվտուշենկոյի), «Հարսանիք» (1971թ., տեքստը՝ Ռոբերտ Ռոժդեստվենսկու), «Վերադարձրու ինձ երաժշտությունը» (1975թ., տեքստը՝ Անդրեյ Վոզնեսենսկու): Այդ ժամանակաշրջանում, անշուշտ, Բաբաջանյան–Մագոմաև զույգը փայլում էր բեմում։

Նմանատիպ նյութեր

Արդարադատությունը երբեք չպետք է շփոթել վրեժխնդրության հետ․ պետությունը վրեժ լուծող սուբյեկտ չէ. «Փաստ»

Արդարադատությունը երբեք չպետք է շփոթել վրեժխնդրության հետ․ պետությունը վրեժ լուծող սուբյեկտ չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրավական պետության գաղափարը սովորաբար կապվում է օրենքի գերակայության, դատարանների անկախության, իրավապահ մարմինների արդյունավետության, հանցագործությունների բացահայտման և պատասխանատվության անխուսափելիության հետ։ Սակայն իրավական պետության իրական...

Սխալը` սխալի ետևից․ «Հրապարակ»

Սխալը` սխալի ետևից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ոմանք հիանում են Հայաստանի այսօրվա վարած արտաքին քաղաքականությամբ, դա անվանում են ճկուն, հավասարակշռված, դիվերսիֆիկացիայի ձգտող, այլընտրանքներ ձեւավորող քաղաքականություն: Իբրեւ թե` տեսեք, թե ինչպես ենք տարբեր բեւեռների միջեւ «խաղեր տալիս»,...

Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»

Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին վերստին առաջին պլան եկավ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը: Բիշքեկում ամփոփիչ ասուլիսի ժամանակ, երբ Փաշինյանի հետ հանդիպման համատեքստում նաև այդ ռազմաբազայի հետ կապված հարց տրվեց ՌԴ նախագահին, նա մասնավորապես...

Պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»

Պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին Կոտայքի մարզի Արզնի համայնքում ևս ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Այս ընտրությունը հատկապես ուշագրավ է, քանի որ Արզնիում ընտրությունը չի անցկացվելու համամասնական կարգով․ համայնքը,...

Յուրայիններին իր հետ է տարել. «Հրապարակ»

Յուրայիններին իր հետ է տարել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ԱԺ նախկին նախագահ, շաբաթներ առաջ ԱԽՔ նշանակված Ալեն Սիմոնյանն Անվտանգության խորհրդի աշխատակազմ է տեղափոխել խորհրդարանի իր յուրայիններին, որոնք կա՛մ սեփական դիմումի համաձայն էին ազատվել, կա՛մ Ռուբեն Ռուբինյանի հրամանով։ ԱԺ աշխատակազմի նախկին...