Ուղղակի իմ անձից ձերբազատում եմ մարդկանց. Գագիկ Սարգսյանը հրաժարական տվեց դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

20 Հունվարի, 2026

Գագիկ Սարգսյանը հայտարարել է, որ վայր է դնում Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները

Ըստ նրա՝ նման որոշում կայացնելու պատճառները մի քանիսն են, ու դրանցից մեկն այն աշխատանքային մթնոլորտն է, որը պետք է լինի ՀՀ-ում դահուկային մարզաձևը զարգացնելու առումով։

«Տարիներ շարունակ մեր խնդրանքները, դիմումները լիազոր մարմնին, այս դեպքում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, այդպես էլ լուծում չունեցան։ Ինչ-որ հարցերից ելնելով մտածում ես, որ գուցե քո անձն է խանգարում այդ մազաձևը զարգացնելուն, ու հիմա ուղղակի իմ անձից ձերբազատում եմ մարդկանց»,- նշել է Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Tour de ski մրցաշարի ժամանակ հայ դահուկավազորդի համազգեստի վրա «Ադրբեջան» գրվածքը փակելու վերաբերյալ ԿԳՄՍՆ–ն հարցում էր ուղարկել  ֆեդերացիա, ինչին Սարգսյանը պատասխանել էր հետևյալ կերպ. «Մեր հայորդու քայլը առավել քան պարզ է, և կարծում ենք, որ չունի պարզաբանման կարիք»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...