Եպիսկոպոսաց ժողովի գումարումը Սուրբ Էջմիածնից դուրս չի կարող դիտարկվել որպես աննախադեպ կամ խնդրահարույց քայլ. Տեր Արարատ

20 Հունվարի, 2026

Տեր Արարատ քահանա Պողոսյանը գրում է. «Եպիսկոպոսաց ժողովի՝ Սուրբ Էջմիածնից դուրս գումարման վերաբերյալ

Վերջին օրերին հանրային դաշտում որոշ «ամենագետներ» հնչեցնում են տարբեր մեկնաբանություններ և քննադատություններ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովի վայրի ընտրության վերաբերյալ։ Ի պատասխան այդ «ամենագետների»՝ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետևյալը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կյանքում Եպիսկոպոսաց ժողովների գումարումը Սուրբ Էջմիածնից դուրս ո՛չ նորություն է, ո՛չ բացառություն և ո՛չ էլ եկեղեցական-կանոնական շեղում։ Հայ Եկեղեցու բազմադարյա պատմությունը և նորագույն շրջանի պաշտոնական փաստաթղթերը միանշանակ վկայում են, որ եկեղեցական ժողովների աշխարհագրական վայրը երբեք չի դիտարկվել որպես դրանց իրավաչափության կամ հեղինակության որոշիչ պայման։ Ժողովի կանոնական ուժը պայմանավորված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով, ժողովականների օրինական կազմով և Եկեղեցու առջև ծառացած հարցերի ազատ և համակողմանի քննությամբ։

Նորագույն շրջանում այս սկզբունքը հստակ դրսևորվել է հատկապես Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տարիներին։ Օրինակ՝ 1956 թ․ մարտի 5–8-ը Կահիրեում գումարված Եպիսկոպոսաց ժողովը, ինչպես վկայում են պաշտոնական արձանագրությունները, հրավիրվել և անցկացվել է որպես լիարժեք իրավասու եկեղեցական ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դուրս, սակայն առանց որևէ կերպ սահմանափակելու նրա կանոնական կամ հոգևոր նշանակությունը։

Որևէ Եպիսկոպոսաց ժողովի շեշտը պետք է դնել դրա հոգևոր նպատակի և օրակարգում ներառված հարցերը քննարկելու և լավագույն լուծումներ գտնելու վրա, այլ ոչ թե ժողովի գումարման աշխարհագրական վայրի։ Առանձնակի կարևոր է նշել՝ որևէ Եպիսկոպոսաց ժողովի գումարման սկզբունքային մոտեցումը պետք է լինի կազմակերպել ժողովն այնպիսի պայմաններում, որ ապահովվի ժողովականների հոգևոր և ֆիզիկական ազատությունը, ժողովական անկաշկանդ քննարկումը և եկեղեցական պատասխանատվության լիարժեք իրացումը։ Այս մոտեցումը ձևավորել է Հայ Եկեղեցու համակարգային ինքնապաշտպանության այն տրամաբանությունը, որը կիրառելի է նաև մեր օրերում։

Փետրվարի 16-19-ը Սանկտ Փյոլթընում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովը հենց այս պատմական և գաղափարական շարունակականության շրջանակում է իրականացվում։ Ժողովի՝ Սուրբ Էջմիածնից դուրս գումարումը պայմանավորված է վերջին շրջանում Հայաստանում տիրող իրավիճակով, մասնավորապես՝ եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներով, այդ թվում՝ կալանավորումներով և ազատ եկեղեցական կյանքի սահմանափակման վտանգներով, ինչի մասին պաշտոնապես հայտարարվել էր դեռևս 2025 թ․ դեկտեմբերին։

Այսպիսով՝ Եպիսկոպոսաց ժողովի գումարումը Սուրբ Էջմիածնից դուրս չի կարող դիտարկվել որպես աննախադեպ կամ խնդրահարույց քայլ։ Այն լիովին կանոնական է և հիմնված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական փորձի, նորագույն պաշտոնական նախադեպերի ու եկեղեցական ինքնիշխանության պահպանման հրամայականի վրա։

Հետևաբար՝ թեմայի շուրջ հնչող այն պնդումները, որոնք փորձում են հարցականի տակ դնել ժողովի օրինականությունն ու նպատակահարմարությունը, չեն համապատասխանում ո՛չ պատմական փաստերին, ո՛չ էլ Հայ Եկեղեցու պաշտոնական ինքնընկալմանը։

Հ․Գ․ Նշենք, որ ինչպես միջնադարում, այնպես և այսօր Սուրբ Էջմիածնից դուրս գումարվել են և՛ Ազգային-եկեղեցական, և՛ եպիսկոպոսական, և՛ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովներ։ Օրինակ՝ Աշտիշատի (354), Շահապիվանի (444), Դվինի Ա (506), Դվինի Բ (554), Դվինի Գ (609/10), Կարինի (633), Դվինի Զ (719/20), Մանազկերտի (726), Պարտավի (768), Շիրակավանի (862), Հռոմկլայի (1179), Սսի, Լոռեի և Անիի (ԺԳ դար), Սսի (1243), Սսի (1307), Ադանայի (1316), Երուսաղեմի (1651) Կահիրե (1956), Ստեփանակերտի (2016), Նյու Յորքի (2016) և այլն»։

Նմանատիպ նյութեր

Հորդառատ անձրեւների պատճառով Գյուրջյան փողոցը կրկին վերածվել է «Վենետիկի»

Հորդառատ անձրեւների պատճառով Գյուրջյան փողոցը կրկին վերածվել է «Վենետիկի»

Այսօր՝ օգոստոսի 30-ին, եղանակի անձրևային լինելու հետևանքով կրկին անանցանելի է դարձել Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցը։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիտահորերի խցանման պատճառով ավտոմեքենաներ են մնացել ջրի մեջ, մի քանիսն էլ...

Փաշինյանի հետ յուրաքանչյուր շփում կարևոր է, բայց մենք չենք կարող հայ լինել ավելի, քան իրենք․ Պեսկով

Փաշինյանի հետ յուրաքանչյուր շփում կարևոր է, բայց մենք չենք կարող հայ լինել ավելի, քան իրենք․ Պեսկով

Փաշինյանի հետ յուրաքանչյուր բարձր մակարդակի շփում կարևոր է։ Պուտինը հանդիպման ժամանակ կփոխանցի Ռուսաստանի դիրքորոշումը, բայց մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հայերն իրենք։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պոսկոցը, հաղորդում  է ՏԱՍՍ...

Հայաստանին շատ մեծ փորձությունների ու ողբերգությունների են պատրաստում. Մեսրոպ Մանուկյան

Հայաստանին շատ մեծ փորձությունների ու ողբերգությունների են պատրաստում. Մեսրոպ Մանուկյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրային հեռուստաընկերություն, Դո՛ւք պարտավոր եք ծառայել հանրային շահին, այլ ոչ թե դառնալ ՔՊ-ի էժանագին պրոպագանդայի մաս… Քոչարյանի կալանավորումից հետո իմ մոտ համոզմունք է ձևավորվում, որ...

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ։ Այդ մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից «Օգոստոսի 30-ին Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մատուցվեց...

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ կողաշրջվել է ավելի քան 270 մարդ տեղափոխող ուղևորատար նավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։ Kibris Postati-ն հաղորդում է, որ Filo Denizcilik նավի վրա կա 259 ուղևոր և անձնակազմի ութ անդամ։ Միջադեպը տեղի է ունեցել...